27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանը աշխարհաքաղաքական հակամարտության գոտու է վերածվում

-Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները ստրատեգիական են,

– Արցախի հարցի լուծումն ԱՄՆ շահերից է բխում,

– Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը կարող է ազդել ողջ աշխարհում տիրող իրավիճակի վրա,

– Պատրաստ են զենք մատակարարել կոմերին (զենքին հետևող զորքը պահում ենք մտքում),

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը բխում է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլեւ ԱՄՆ-ի շահերից:

Հետևություն

Երբեք ԱՄՆ-ն չի վիճարկել Հարավային Կովկասը որպես Ռուսական ազդեցության գոտի, անգամ վրացական դեպքերից հետո Վրաստանը չկարողացավ մտնել ՆԱՏՈ։

Բոլթոնը Հարավային Կովկասը հայտարարեց ԱՄՆ ստրատեգիական շահերի գոտի, այսինքն իր ազգային շահերի տարածաշրջան։ Այսպիսով, մեր տարածաշրջանն այլևս չի ճանաչում որպես ռուսական ազդեցության գետի։

Սա աննախադեպ աշխարքաղաքական նշանակություն ունեցող հայտարարություններ են։ Մենք դառնում են ԱՄՆ և Ռուսական ազդեցությունների պայքարի գոտի (թուրքականը, իրանականը և ամենակարևորը՝ իսրայելականը պահում ենք մտքում)։ Կարճ ասած, մենք արդեն աշխարհաքաղաքական հակամարտության գոտու են վերածվում։

Հ․Գ․ Ըստ վարչապետի Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները փայլուն են, իսկ Բոլթոնի հետ հանդիպումը անցել է փայլուն։ Քանի որ մեզ մոտ ուղիղ ժողովրդավարություն է հայտարարված, մինչև ընտրությունները սպասենք վարչապետի բացատրություններին։

Ստեփան Դանիելյան

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ