19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արքայանարնջի օգտակար հատկությունները

Արքայանարինջը (խուրմա) ավանդական բժշկության մեջ հայտնի է որպես միզամուղ, լյարդը պաշտպանող բնական միջոց, սակայն այն կարելի է օգտագործել նաեւ մի շարք այլ հիվանդություններ կանխարգելելու համար:

Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտի պաշար, կանխում է վաղաժամ ծերացումը, քաղցկեղի եւ այլ վտանգավոր հիվանդությունների առաջացումը, ամրապնդում է իմունիտետը:

Խուրման պարունակում է հզոր նյութ, որն օժտված հակաբակտերիալ, հակաբորբոքային հատկություններով:

Այս միրգը պաշտպանում է՝

1.Մրսածությունից եւ գրիպից

Խուրման պաշտպանում է շնորհիվ իր մեջ առկա վիտամին C-ի: Այն ամրացնում է օրգանիզմը, պայքարում հարբուխի եւ մրսածության համախտանիշների դեմ: Շնչառական հիվանդությունների ռիսկի բարձրացման դեպքում լավ կլինի սննդակարգի մեջ ներառել խուրման:

2.Փորկապությունից

Բնական մանրաթելերը եւ մեծ քանակությամբ ջուրն օգնում են ազատվել փորկապությունից:

3.Համարվում է միզամուղ միջոց

Խուրմայի պտուղների մեջ առկա են կալիում եւ կալցիում, այդ պատճառով դրա հաճախակի օգտագործումն ավելի լավ ազդեցություն է ունենում, քան ցանկացած այլ միզամուղ դեղորայք:

4.Նվազեցնում է արյան բարձր ճնշումը

Եթե դուք հիպերտոնիայով եք տառապում, ապա խուրմա հաճախ կերեք: Այն ոչ միայն կօգնի իջեցնել ճնշումը, այլեւ կպաշտպանի սրտի հիվանդություններից: Ձեզ ենք ներկայացնում հիանալի բաղադրատոմս. Մաքրեք մրգի կլեպը, այնուհետեւ հարեք հարիչով: Ստացված հեղուկի վրա ավելացրեք մեկ բաժակ կաթ ու խմեք շաբաթական 3 օր, օրական 3 բաժակ:

5.Խորհուրդ է տրվում լյարդի մաքրման եւ թունազերծման համար

Արքայանարինջը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք չեզոքացնում են թունավոր նյութերը եւ օգնում են վերականգնել բջիջները:

6.Համարվում է էներգիայի աղբյուր

Խուրման պարունակում է մեծ քանակությամբ շաքարավազ, որոնք արագ յուրացվում են օրգանիզմի կողմից եւ վերածվում են էներգիայի:

7.Բնական հակադեպրեսանտ

Շնորհիվ շաքարի եւ կալիումի, խուրմայի հյութը վերացնում է լարվածությունը, հոգնածությունը եւ չեզոքացնում է սթրեսի հետեւանքները:

8.Նիհարեցնող միջոց

Ճիշտ մոտեցման դեպքում ցանկացած միրգ կամ բանջարեղեն կարող է օգտակար լինել նիհարելու հարցում: Այս հյութեղ վառ նարնջագույն պտուղներն օգնում են նիհարել՝ նպաստելով  մարսողությանը: Բացի այդ, այն օգնում է մարմնին յուրացնել մեծ քանակությամբ օգտակար նյութեր:

9.Օգնում է յուրացնել օգտակար նյութերը

Խուրմայի բաղադրության մեջ առկա պղինձն օգնում է օրգանիզմին մեծ քանակությամբ երկաթ վերցնել: Բացի այդ, այն նվազեցնում է քրտնարտադրությունը՝ պաշտպանելով օգտակար նյութերի կորստից:

10.Պաշտպանում է մաշկը կնճիռներից եւ փայլ տալիս

Տնային պայմաններում պատրաստած խուրմայով դիմակները ձգում են մաշկը, հարթեցնում կնճիռները: Ամենալավ ազդող դիմակներից է հասած պտուղից, ձվի դեղնուցից եւ մի քանի կաթիլ կիտրոնի հյութից պատրաստված դիմակը:

Աղբյուր՝ kastory.ru

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ