26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա. քաղաքագետ

Նախագահական ընտրություններին այս կամ այն ձեւաչափով մասնակցելու հայտ ներկայացրած  հիմնական քաղաքկաան ուժերը դեռեւս չեն հստակեցրել մասնակցության ձեւաչափը այն պատճառով, որ դրսից եկող ազդակների են սպասում:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում վերլուծելով ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, կարծիք հայտնեց ՌԱՀՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

“Սա նշանակում է, որ խաղադրույքը դրված չէ ժողովրդի ակտիվության վրա: Մենք ունենք 2008 թ.նախագահական ընտրությունների նախընտրական մթնոլորտից կտրականապես տարբերվող մթնոլորտ, երբ շատ հստակ էին  դրված ընդդիմության անելիքներն ու նպատակը եւ այս առումով, ինչ-որ կերպ կանխատեսելի էր ընդդիմության վարքը: Այսօր դա չկա”,-շեշտեց Էդգար Վարդանյանը:

Նրա դիտարկմամբ, բացի այս, այսօր ընդդիմադիր դաշտը բաժանված է երեք մասերի. առաջինը որպես թիրախ ընտրել է միայն Սերժ Սարգսյանին եւ նրա նեղ թիմին, երկրորդն ընդդիմության այն թեւն է, որը հավասարաչափ  քննադատում է իշխանական համակարգի մաս կազմող բոլոր քաղաքական ուժերին եւ այս առումով այլընտրանք է առաջինին, իսկ երրորդ թեւն ընդհանրապես չի ընդունում այս ձեւով ընտրություններին  մասնակցելու գաղափարը եւ դուրս է ընտրական գործընթացից:

Փաստացի, ըստ քաղաքագետի, առաջին սեգմենտում ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն են եւ մասամբ նաեւ ԲՀԿ-ն, բայց խնդիրն այն է, որ նույնիսկ ինքը` ԲՀԿ-ն չի իրեն համարում ընդդիմադիր: Երկրորդում “Ժառանգությունն” ու ՀԱԿ-ից դուրս եկած ուժերն ու գործիչներն են, երրորդում` “Սարդարապատը” , որը բոլորովին  այլ ճանապարհով է պատկերացնում փոփոխությունները:

“Այսպիսի  իրավիճակում մենք դժվար թե ունենանք ժողովրդական լուրջ մասնակցություն այս ընտրություններին, եթե այս տենդենցը շարունակվի եւ ստացվում է այնպես, որ փորձում են խաղարկել արտաքին /խոսքը ՌԴ մասին է,-խմբ/ հովանավորչության խնդիրը”,-նշեց Էդգար Վարդանյանը:

Անդրադառնալով ընդդիմության  միասնական թեկնածուի մասին հարցին, Էդգար  Վարդանյանը նշեց, որ նման բաժանման պայմաններում խոսք  կարող է գնալ ոչ թե միասնական թեկնածուի, այլ վերը նշված երեքից մեկի հավաքական թեկնածուի մասին: Ինչ վերաբերվում է հետընտրական զարգացումների հնարավորությանը, քաղաքագետն ասաց.”Այս տրամաբանությունը հուշում է, որ նման զարգացումներ չեն լինի, նաեւ հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների փորձը: Եթե այս տենդեցը չշարունակվի, ամեն ինչ հնարավոր է”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ