27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճանապարհ դեպի կործանում /վիդեո/

Հայաստանում հանքարդյունաբերության պատասխանատու զարգացման հնարավորությունները քննարկելու համար մարտի 25-26-ը Երևանում տեղի ունեցավ միջազգային համաժողով՝ ՛՛Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ խորագրով, որին մասնակցել են նաև հանրության մի քանի ներկայացուցիչներ:

Կարելի է ենթադրել, որ համաժողովը կազմակերպվել էր այն պատճառով, որ վերջին տարիներին Հայաստանում մեծ թափ է հավաքել բնապահպանական շարժումը, բարձրացել է մարդկանց էկոգիտակցության և իրազեկման մակարդակը, ինչը խնդիրներ է առաջացրել հանրության հետ երկխոսության եզրեր գտնելու ճանապարհին։Համաժողովին որպես բանախոս հրավիրված էր նաև աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամ Լևոն Գալստյանը, ով անդրադարձավ մասնավորապես Սյունիքի մարզում շահագործվող մետաղական հանքավայրերի և պոչամբարների թեմային:

ՀԲՃ անդամն իր խոսքում ընդգծեց. ՛՛Ընկերությունները երկար ժամանակ պնդում էին, որ կայուն հանքարդյունաբերության դեպքում կարելի է շրջակա միջավայրին գրեթե վնաս չհասցնել: Այժմ, երբ այս պնդումը շատ բարդ է հիմնավորել, նրանք սկսել են օգտագործել ՛՛պատասխանատու հանքարդյունաբերություն՛՛ տերմինը, որի գաղափարն է՝ տնտեսական զարգացման, կորպորատիվ շահույթի և սոցիալական ծրագրերի քողի տակ թաքցնել իրական վնասն ու չեզոքացնել հանրային քննադատությունը՛՛

։Հանքարդյունաբերության մասին խոսելիս պետք է անպայման հաշվի առնել Հայաստանի աշխարհագրական տարածքի սահմանափակությունն ու առանձնահատկությունները: Կարևորելով այս կետը՝ Լևոն Գալստյանը նշեց, որ միայն Սյունիքում այսօր գործում են 11 մետաղական հանքավայրեր և շահագործման են սպասում ևս 28 մետաղական հանքավայրեր: Գործող հանքավայրերի շահագործման արդյունքում Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ: Բանախոսը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի նման փոքր երկրում նման ծավալներով հանքարյդունաբերությունն անթույլատրելի է:

Ըստ նրա՝ մեր երկրում կարելի է շահագործել ընդամենը մի քանի մետաղական հանքավայր՝ այն էլ միմիայն բնապահպանական խիստ վերահսկողության ու շահույթի արդարացի բաշխման պայմաններում: Իսկ դրանից ստացվող միջոցները պետք է ուղղել գիտության, կրթության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներ:Անդրադառնալով համաժողովի առաջին օրը ՛՛Մարիոթ՛՛ հյուրանոցում բնապահպանների իրականացրած աղմկահարույց ակցիային՝ Լ. Գալստյանը նշեց, որ երիտասարդները ներկա էին համաժողովին, քանի որ նրանք տեղյակ են ներկայացված փաստերին և հասկանում են բնապահպանական խնդիրների ողջ լրջությունը:

՛՛Բարձրաձայնելով հանքարդյունաբերության առաջ բերած խնդիրների մասին՝ բնապահպաններն անընդհատ դեմ են առել պատի, որովհետև խնդիրների մասին խոսվում է, բայց լուծումներ չեն գտնվում՛՛,-մասնավորեցրեց բանախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ