14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Տնտեսությունը մոտենում է 0-ին. հայտնի է սեպտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը

1516865654-2129 (1)

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեն հրապարակել է Սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական (շտապ հավաքագրված) տվյալները, որի համաձայն՝ դեռ նախորդ ամիս արձանագրված 0.6 տոկոս ցուցանիշը շարունակել է նվազել՝ արձանագրելով վերջին տարիների նոր մինիմում: Ամփոփ տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 2018 թվականի սեպտեմբեր ամսին 2017 թվականի սեպտեմբերի նկատմամբ կազմել է 0.2 տոկոս: 2018 թվականի 8 ամիսների արդյունքներով ՏԱՑ-ը նվազել է՝ կազմելով 6,5 տոկոս, հունվար-օգոստոսի նկատմամբ դանդաղելով 1.2 տոկոսային կետով: Նվազումը հիմնականում պայմանավորված է եղել Գյուղատնտեսության ոլորտում գրանցված -17.7 տոկոս բացասական ցուցանիշով: 

Ցածր աճ է գրանցվել նաև արդյունաբերության ոլորտում: Սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արձանագրվել է ընդամենը 0.9 տոկոս աճ, որի արդյունքում տարեկան կուտակային ցուցանիշը նվազել է 0.4 տոկոսային կետով՝ հասնելով 4 տոկոսի: Շինարարության ոլորտի թողարկման մեջ գնալով զգալի է դառնում Թեղուտի հանքավայրի շահագործման դադարեցման բացասական ազդեցությունը, իսկ հաշվի առնելով հոկտեմբերի 2-րդ տասնօրյակում Ալավերդու գործարանի աշխատանքների կասեցումը, Ամուլսարի շահագործման անհայտ ժամանակով հետաձգելը, առաջիկա սպասելիքներն էլ ավելի հոռետեսական են դառնում:

Դանդաղումը շարունակվել է նաև շինարարության ոլորտում: Նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ աճը կազմել է 3.5 տոկոս, որը պակաս է նախորդ ամսվա ցուցանիշից 0.9 տոկոսային կետով:

Միակ ոլորտը, որտեղ նկատվել է աճի և բարձր աճի ցուցանիշի արձանագրում սեպտեմբեր ամսին, եղել է ծառայությունների ոլորտը: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ոլորտի աճը կազմել է 19.8 տոկոս, որն արագացրել է ոլորտի կուտակային աճի ցուցանիշը ևս 0.2 տոկոսային կետով՝ այն հասցնելով 19.1 տոկոսի:

Անկում է արձանագրվել նաև արտահանման ոլորտում, ինչը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտների նվազումներով: Նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արտահանման ծավալները նվազել են 14.8 տոկոսով՝ կազմելով 186 մլն դոլար: 2.7 տոկոսանոց աճ է արձանագրվել ներմուծման ոլորտում՝ դրամային արտահայտությամբ կազմելով 397.5 մլն դոլար: 

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ