18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ես վախենում եմ, որ վաղը կգնանք սուպերնախագահական համակարգի. Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի տպավորությամբ՝ ԱԺ-ում հերթական անգամ ստեղծել են խնդիր, որն ուզում են հերոսաբար հաղթահարել։ Այսօր խորհրդարանում պատգամավորը հայտարարեց, որ, եթե խոսվում է ճգնաժամի առկայության, ֆորս-մաժորի մասին, պետք է նաև ճիշտ գնահատել, թե ինչու են դրանք առաջացել.

«Առաջացել են այն պարզ պատճառով, որ կա պարտադրանք՝ ամեն գնով ընտրություններն անցկացնել դեկտեմբեր ամսին։ Սա առաջացրել է լուրջ խնդիրներ։ Կընդունենք, թե չենք ընդունի օրենքը, գնում ենք՝ ոչ նախապես պայմանավորված ընտրությունների նորմալ որակ ապահովելու համար բոլոր քայլերը կատարած։ Եթե մենք չենք ընդունում այս նոր օրենսգիրքը, մնում է հինը, որը բոլորիս համար անընդունելի է, եթե ընդունում ենք այս օրենսգիրքը, ունենում ենք մի վիճակ, որ լրջագույն փոփոխություններ ունեցող օրենսգիրքը մտնում է ուժի մեջ, և մեկ ամիս անց մենք անցկացնում ենք ընտրություններ»։

Ըստ նրա՝ միջազգային ժողովրդավարական ընտրությունների անցկացման պրակտիկա կա, և առաջարկվող տարբերակը լավ պրակտիկա չէ.

«Մենք ամեն ինչ հարմարեցրել ենք դեկտեմբերի ժամկետին։ Մենք հիմա հանձնաժողովների կազմում ընդգրկվողների մասնագիտական ուսուցումն էլ ենք հանել։ Դեռ չեմ ասում մյուս խնդիրները, որ քաղաքական ուժերին պետք է ժամանակ տրվի։ Ժամանակն անհրաժեշտ է ոչ թե ժամանակ շահելու համար, այլ նորմալ, որակյալ ընտրություն անցկացնելու համար։ Եվ եթե ինքնանպատակ դեկտեմբեր ամիսը ֆիքսելով՝ այդ որակն ենք խափանում, դա այլ հարց է։ Լավ է, որ հիշեցնում ենք՝ ամռանը համաձայնություն ենք ունեցել, բայց նաև հիշեցրեք, որ այդ գործընթացն իմաստ ձեռք է բերում այն ժամանակ, երբ պայմանավորվածությունները տեղ են գտնում բերված նախագծի մեջ»։

Ռուստամյանի խոսքով՝ գործող ռեյտինգայինից հրաժարվում էին, որովհետև դա ոչ թե անձի, այլ տարածքներով պայմանավորված ռեյտինգի խնդիր էր լուծում.

«Երկրորդ պատճառն այն էր, որ մանդատ է ստանում մեկը, որը քիչ ձայն ունի։ 2/3-ի մասին շատ խոսվեց, և այո, ես կասկած ունեմ, որ 2/3 ունեցող քաղաքական ուժը, որը կարող է փոխել Սահմանադրությունը, մեծ գայթակղություն կունենա ուժեղացնելու իր իշխանությունը։ Եվ այսօր, երբ խոսում ենք սուպերվարչապետական համակարգի մասին, ես վախենում եմ, որ վաղը կգնանք սուպերնախագահական համակարգի։ Երրորդ՝ մենք անընդհատ ասել ենք, որ ընտրություններից հետո դրանց արդյունքների վերաբերյալ շահարկումները շարունակվում են. գործիք ենք առաջարկել, որ ավարտվեն այդ խոսակցությունները, ինչո՞ւ եք դրան էլ դեմ։ Եթե ընդունում եք գաղափարը, գոնե անցումային դրույթների մեջ դա ներառեք։ Մենք կողմ ենք լինելու այս ԸՕ-ին, որովհետև առաջընթաց ապահովող որևէ օրենսդրական նախաձեռնության կողմ չենք եղել»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ