26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի ափերի մոտ նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել

Թուրքիայի Իզմիր նահանգի ափերի մոտ անօրինական փախստականներ տեղափոխող  նավի խորտակման հետեւանքով 31 երեխա է մահացել, հաղորդում է “Вести”-ն:

Էգեյան ծովում խորտակված նավում ավելի քան 100 մարդ  է եղել: Նրանցից 45-ին, այդ թվում` նավապետին եւ նրա օգնականին հաջողվել է փրկվել: Փախստականների մեծ մասը բանտում է գտնվում: Դժբախտ պատահարի զոհն է դարձել 58 մարդ: Մերձափնյա Մենդերես վարչական տարածքի ղեկավար Թահսին Քուրտօղլուի խոսքով` փախստականների մեծ մասը Պաղեստինի քաղաքացիներ են եղել:

Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը, նավում եղել են նաեւ Սիրիայի եւ Իրաքի քաղաքացիներ: Ըստ որոշ տվյալների` փախստականներին խոստացել են հասցնել Մեծ Բրիտանիա: Ուղեւորության կազմակերպման մեջ մեղադրվում են Թուրքիայի 2 քաղաքացի, ովքեր վարձակալել են նավը տեղի ձկնորսներից: Նավապետը եւ նրա օգնականը ձերբակալված են:

Նավը սկսել է խորտակվել, երբ  ընդամենը 50 մետր է հեռու եղել Թուրքիայի ափերից: Ըստ նախնական տյալների` այն բախվել է ժայռի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ