24 Հունիսի, Երկուշաբթի, 2019

Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը

12-e1490339611838

Եթե ապրենք Աստծո ներկայությունը մեր սրտում, ապա կունենանք այն, ինչը մեզ անհրաժեշտ է:

Ես Աստծուն խնդրեցի, որ նա ինձանից վերցնի իմ հպարտությունը, եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ հպարտությունը չի վերցվում, այլ հրաժարվում են դրանից: Ես Աստծուն խնդրեցի բուժել անկողնուն գամված իմ դստերը, եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ նրա հոգին վնասված չէ, իսկ մարմինը, միեւնույն է, մեռնելու է: Ես Աստծուն խնդրեցի համբերություն շնորհել ինձ, եւ Աստված ինձ ասաց.

«Ո՛չ»: Նա ասաց, որ համբերությունը փորձությունների արդյունքում է առաջանում: Այն չեն շնորհում, այլ արժանի են դառնում դրան: Ես Աստծուն խնդրեցի երջանկություն պարգեւել ինձ, եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ օրհնություններ է շնորհում, իսկ երջանիկ կլինե՞մ ես, թե՞ ոչ, ինձանից է կախված: Ես Աստծուն խնդրեցի հեռու պահել ինձ ցավից, եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ տառապանքները մարդուն հեռացնում են աշխարհիկ հոգսերից եւ մոտեցնում են իրեն: Ես Աստծուն խնդրեցի, որ իմ ոգին աճի, եւ Աստված ինձ ասաց. «Ո՛չ»: Նա ասաց, որ ոգին ինքը պետք է աճի: Ես Աստծուն խնդրեցի օգնել, որ ես ուրիշներին սիրեմ այնպես, ինչպես ինքն է սիրում ինձ, Եւ Աստված ասաց. «Վերջապես դու հասկացար, թե ինչ է հարկավոր խնդրել»:

Ես ուժեր խնդրեցի, Եւ Աստված ինձ փորձություններ ուղարկեց, որպեսզի կոփի ինձ: Ես իմաստություն խնդրեցի, Եւ Աստված ինձ ուղարկեց խնդիրներ, որոնց վրա հարկավոր էր գլուխ ջարդել: Ես արիություն խնդրեցի, Եւ Աստված ինձ վտանգներ ուղարկեց: Ես սեր խնդրեցի, Եւ Աստված իմ օգնության կարիքն ունեցող դժբախտներ ուղարկեց ինձ:  Ես բարիքներ խնդրեցի, Եւ Աստված ինձ հնարավորություններ տվեց: Ես չստացա ոչինչ այն ամենից, ինչ խնդրել էի: Եւ ստացա ամեն ինչ, որ հարկավոր էր ինձ: Աստված լսեց իմ աղոթքները:

Արխիվ

Հունիսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ