16 Նոյեմբերի, Ուրբաթ, 2018

ԱԺ պետաիրավական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նոր ԸՕ-ին

copy.thumb_ (1)

ԱԺ Պետական-իրավական հանձնաժողովի նիստում այսօր դրական եզրակացություն տրվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ նախագծերին. «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և այլն։ Նոր ընտրական օրենսգիրքը կքննարկվի հոկտեմբերի 22-ին ԱԺ արտահերթ նիստին:

ԸՕ նոր նախագծով  նախատեսվում է իջեցնել ԱԺ-ում ներկայացվածության շեմը. 4 տոկոս՝  5-ի փոխարեն, իսկ քաղաքական դաշինքների պարագայում՝ 6 տոկոս՝ գործող 7-ի փոխարեն:
Սրանով կրճատվում է նաև ընտրական գրավը՝  նախկին 10 մլն դրամի փոխարեն՝ 7.5 մլն դրամ գրավ։ Նախատեսվում է կին պատգամավորների թիվը խորհրդարանում հասցնել առնվազն 30 տոկոսի:

Հիշեցնենք, որ եթե խորհրդարանն ընդունի այդ նախագիծը, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները կանցկացվեն Ընտրական նոր օրենսգրքով:

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ