26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տեղեկությունները իրական չեն. Արմեն Աշոտյանը հերքում է

ՀՀԿ-ում դեռ վերջնական որոշում չկա՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են, թե՝ ոչ: Այս մասին ասել է  ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Հասկանում եմ լրատվամիջոցների ու հասարակության ուշադրությունը ՀՀԿ մասնակցության եւ ՀՀԿ հնարավոր ցուցակի վերաբերյալ, սակայն մեզ շտապեցնել պետք չէ, որովհետեւ արտահերթ ընտրություններին մասնակցության մասին պաշտոնական որոշում դեռ չկա, որեւէ կուսակցություն իր ցուցակը չի հրապարակել եւ մեր երեկ արված հաղորդագրությունը Գործադիր մարմնի երեկվա նիստի մասին այս պահին սպառիչ է: ՀՀԿ-ում քննարկումները շարունակվում են, որոշ լրատվամիջոցներ գուցե թե իրենց անալիտիկան փորձում են ներկայացնել որպես ստույգ տեղեկատվություն, բայց այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասաց Աշոտյանը:

Նշենք, որ մամուլում հավանական թեկնածուների անուններ են շրջանառում, անգամ ցուցակում տեղերն են դասավորված: Մասնավորապես, ըստ մամուլի հրապարակումների՝ ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորելու է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, նրան հաջորդելու են ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ