19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ալավերդցիները փակել են միջպետական ճանապարհը, պահանջում են Նիկոլ Փաշինյանին

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է շրջել մարզերով ՏԻՄ ընտրություններում ի պաշտպանություն իրենց թեկնածուների, Ալավերդու պնձաձուլական գործարանն այսօրվանից տեխնիկապես չի աշխատում. մոտ 650 աշխատակիցներ, ի նշան բողոքի փակել են ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը:

 Գործարանի աշխատակիցները պահանջում են,  որ կառավարություն  ամենի ինչ անի, որ գործարանը չփակվի: Հիշեցնենք, նախօրեին բողոքավորները բաց նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ եթե հարցը չլուծվի, կդիմեն ծայրահեղ միջոցների: 

Ավելի վաղ,  հայտնի դարձավ, որ «Վալլեքս» խմբի՝ ՎՏԲ բանկին ունեցած խոշոր պարտքի դիմաց գործարանն անցել է ռուսաստանյան այս բանկին։ Մեկ ամիս առաջ «Վալլեքս» խումբը կորցրել էր նաև Թեղուտում շահագործվող հանքավայրը։

Գործարանը շահագործող Էյ-Սի-Փի ընկերությունը դիմել էր կառավարությանը՝ նշելով, որ իրենց երեք պահանջները չբավարարելու դեպքում կդադարեցնեն աշխատանքը։

Բնապահպանական խախտումների համար մեկ ամիս առաջ 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են՝ փաստորեն, անարդյունք:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ