14 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2018

Նախկին փոխոստիկանապետը սիրով ընդունել է հեղափոխական իշխանության առաջարկը

44077250_1958925390900640_1754814020990271488_n

Ես նոր Հայաստանի կողմնակից եմ ու ամեն ինչ անելու եմ, որ այդ նոր Հայաստանում լավ լինի, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ և ներկայումս Սյունիքի մարզպետի թեկնածու Հունան Պողոսյանը։

Դիտարկումներին, որ նա երկար տարիներ ծառայել է նախկին իշխանությունների օրոք, Հունան Պողոսյանն արձագանքեց.

«Ես՝ ծառայելով օրենքին, միշտ ժողովրդին եմ ծառայել»։

Նա նշեց, որ մարզպետի պաշտոնում նշանակվելու առաջարկը Կառավարությունից է ստացել.

«Ես նախկին պաշտոնում 8 տարի ծառայել եմ, ինձ կարճ դադար էր պետք, իսկ հիմա սիրով ընդունել եմ այս առաջարկը», – ասաց Հունան Պողոսյանը։

Նրա խոսքով՝ մարզում առաջնային խնդիրներից է լինելու փոխվստահության մթնոլորտի ձևավորումը։ 

Հարցին հարաժարականից հետո եղե՞լ էր պայմանավորվածություն ինչ-որ պաշտոնի վերադառնալու, վերջինս ասաց, որ չէր եղել նման բան. «Կոնկրետ մարզի մարզպետ չէի սպասում, բայց ինչ-որ բան սպասում էի»,-ասաց նա:

Հիշեցնենք՝ Հունան Պողոսյանը ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից հաժարականի դիմում էր ներկայացրել մայիսի 11-ին։

«Միշտ ապրել եմ շիտակ, բացճակատ ու առանց ենթատեքստերի: Միշտ գործել եմ խղճիս ու պրոֆեսիոնալ պարտքիս հրամայականով, և հուսով եմ, որ իմ կենսագրությամբ մի քիչ մոտեցրել եմ այն ապագան, որ բոլորիս երազանքն է: Ես միշտ ծառայել, ծառայում ու ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը` որտեղ երկիրը պահանջի այդ ծառայությունը, և ես համոզված լինեմ, որ կարող  եմ առավելագույնը տալ իմ պետությանն ու ժողովրդին», – հայտարարել էր Հունան Պողոսյանը։

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ