25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնիներ, որոնց պետք չէ փնտրել համացանցում

McAfee հակավիրուսային ծրագրեր մշակողը կազմել է հայտնիների վարկանիշային աղյուսակը, որոնց որոնման հարցումներն առավել հաճախ են օգտատերերին վնասակար կայքեր ուղղորդում: Հատկապես վտանգավոր է, երբ հարցման մեջ նշվում են «տորենտ», «անվճար դիտել», «սեքս վիդեո», «լուսանկարներ» բառերը:

Այդպիսի հայտնիների վարկանիշային աղյուսակը գլխավորել է դերասանուհի և մոդել Ռուբի Ռոուզը («Նարնջագույնը՝ սեզոնի հիթ», «Մեգ. անդունդի հրեշը» և «Բեթվումեն»): Երկրորդ հորիզոնականում ամերիկացի դերասանուհի և հաղորդավարուհի Քրիստին Կավալարին է: Երրորդ տեղը զբաղեցրել է ֆրանսուհի Մարիոն Քոթայրը:

Առաջատարների տասնյակում բոլոր հայտնիները դերասաններ են, բացի Քորթնի Քարդաշյանից: «Քարդաշյանների գերդաստան» ռեալիթի շոուի մասնակիցը յոթերորդ տեղում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ