27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է. Քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արդեն կարող ենք արձանագրել, որ քաղաքացիական հասարակությունը քայքայված է:

Քաղաքացիական հասարակությունը հիմնված է սկզբունքների վրա, որոնցից կարևորագույններն են` չդառնալ քաղաքական կողմ և չունենալ երկակի ստանդարտներ` լինել անաչառ։

Մի քանի տիպական օրինակներ.

– ինչպես են կարող անկախ դատական համակարգի ռահվիրանները լռել ԱԱԾ-ի տնօրենի դատավորին տված հրահանգների մասին ու դա քողարկել հեռախոսային խոսակցության ձայնագրման փաստի հանդեպ վրդովմունքով: Դա հատուկ ծառայությունների թերացումն է, իսկ իրավապաշտպանների գործը իրավունքի պաշտպանությունն է, անգամ նրանց, ու կարող է ատես,

– ոնց հասկանանք ատելության խոսքի պաշտպանությունը խոսքի ազատության պաշտպանների կողմից,

– ոնց հասկանանք, որ ամբողջ կյանքը ԵԽՎՀ-ին բողոքող մարդկանց (ես էլ եմ դա արել բազմիցս) քննադատությունը այլ մարդկանց ԵԽՎՀ պատվիրակությանը բողեքելու համար, դա անվանելով գործ տալ,

– Ոնց հասկանանք քաղաքական կողմնորոշում ունեցող անկախ դիտորդությանը:

Ցուցակը կարելի է երկար շարունակել:

ՀՀԿ, ՀՅԴ, ԲՀԿ, ԾԾԿ, ՃՃԿ բոլոր կուսակցական ու անկուսակցական անդամները պետք է պատժվեն իենց արածների համար միմիայն դատական կարգով ու դա առաջին հերթին մեզ է պետք, այլ ոչ թե իրենց:

Պետությունները և հասարակությունները կառուցվում են սկզբունքների վրա: Կար տպավորություն, որ Հայաստանում ձևավորվել են սկզբունքների ու անաչառության վրա հիմնված հասարակական ինստիտուտներ, սակայն կայացվածությունը ստուգվում է արտակարգ իրավիճակներում: Քննությունից մենք, որքան հասկանում եմ, կտրվել ենք:

Հ.Գ. Երկու բուդդայական միաբաններ մենաստան գնալու ճամբին պետք է գետը անցնեն: Մի աղջիկ խնդրում է իրեն անցկացնել գետը: Երիտասարդ կուսակրոնը հրաժարվում է դա անել, իսկ ավելի ավագը գրկում է աղջկան ու գետը անցկացնում:

Ողջ ճանապարհին երիտասարդ կուսակրոնը մտքերի մեջ խորասուզված լռում է, իսկ երբ հասնում են մենաստան, ավագ ընկերոջը հարցնում է. «Մեզ արգելված է կնոջը դիպչել, ինչու դու գրկեցիր աղջկան»:

Ավագ ընկերը պատասխանում է. «Ես այդ աղջկան գրկեցի ու անցկացրեցի գետը և նրան թողեցի մյուս ափում, իսկ դու դա չես կարողանում մոռանսլ ու մինչ այժմ նրան գրկած ես պահում»:

ՀՀԿ-ն ու մյուսները պարտված են ու նրանց ժամանակն անցել է, սակայն այդ ատելությունը մենք երկար ժամանակ ենք գրկած պահելու ու միմյանց փոխանցելու»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ