21 Փետրվարի, Ուրբաթ, 2020
KFC

Տասը կարեւոր իր, որ երբեք դուրս չեն մնա նորաձևությունից

original

Նորաձևության փորձագետ Դինահ Վան Թուլեքենը նշել է այն տասը գլխավոր իրերը, որոնք երբեք դուրս չեն գա նորաձևությունից։ Նրա ցանկը ներկայացնում է Daily Mail պարբերականը։

Առաջին հերթին փորձագետը խորհուրդ է տվել իդեալական ջինս գտնել։ Լավ է ընտրել որակյալ, թանկարժեք տաբաթ՝ մուգ կապույտ գույնի և ուղիղ ձևվածքով։

Երկրորդը՝ քաշմիրից մուգ գույնի սվիտերն է՝ բարձր վզով։

Ցուցակում երրորդը թեթև ժակետն է՝ V-աձև բացվածքով։

Այնուհետև գալիս են ունիվերսալ սև զգեստը՝ նուրբ գունավոր պրինտով, որը կարելի է հագնել թե տոնական առիթների և թե՝ աշխատանքի գնալիս։

Հինգերորդը հանգիստ բնական երանգների դասական բրդյա վերարկուն է։

Վեցերորդը՝ բամբակյա հարմար մարզաշապիկն է՝ կլոր վզով, յոթերորդը՝ միագույն կամ գծավոր միդի–կիսաշրջազգեստը։

Ութերորդը բայկերական կաշվե բաճկոնն է, իսկ իներորդը՝ դասական սպիտակ վերնաշապիկը, որը կարելի է համադրել ցանկացած տաբատի հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ