20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

10 օրում 4 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշի խնդիրը ներկայում շատ տարածված է, և զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են ամեն կերպ ազատվել դրանից: Բանն այն է, որ ճարպակալումը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել և զգալիորեն բարձրացնել մի շարք վտանգավոր հիվանդությունների առաջացման հավանականությունը:

Սննդաբանները մշակել են բազմաթիվ դիետաներ, որոնք օգնում են կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից, սակայն, որպես կանոն, դրանք առաջացնում են նաև մի շարք կողմնակի բարդություններ, իսկ կորցրած կիլոգրամները մշտական սննդակարգին վերադառնալուց հետո շատ արագ վերականգնվում են:

Այնուամենայնիվ՝ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի սննդակարգ, որը կօգնի ընդամենը 10 օրում ազատվել մինչև 4 կգ ավելորդ քաշից և միևնույն ժամանակ չի առաջացնի որևէ կողմնակի բարդություն:

Այս դիետայի առանձնահատկությունն այն է, որ այն հարուստ է առողջարար, համեղ ու սննդարար մթերքով, ինչի շնորհիվ քաղցի զգացումը չի տանջում, իսկ օրգանիզմը մաքրվում է շլակներից և ստանում է մեծ քանակությամբ օգտակար տարրեր:

 Այս մեթոդով նիհարելու դեպքում խորհուրդ է տրվում մրգերից նախապատվությունը տալ պապայային, խնձորին ու նարնջին, իսկ հատապտուղներից՝ ազնվամորուն ու ելակին: Սակայն հարկ է հիշել, որ կան նաև սննդամթերքի որոշ տեսակներ, որոնք արգելված է օգտագործել դիետայի ընթացքում: Մասնավորապես՝ չի կարելի ուտել միս, մակարոնեղեն, հաց և պանիր:

Օրվա սննդակարգը.

        Նախաճաշին՝ 200 գրամ միրգ, մի բաժակ տոմատի հյութ կամ մի բաժակ յոգուրտ:

        Ճաշին՝ 200 գրամ բանջարեղենային ապուր կամ 200 գրամ լոլիկով աղցան (ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ), ինչպես նաև 200 գրամ միրգ:

         Հետճաշիկին՝ 200 գրամ միրգ:

         Ընթրիքին՝ 200 գրամ բանջարեղեն (վարունգ, բրոկոլի, լոլիկ, կաղամբ, գաղար, հազարի թերթիկներ և այլն), 200 գրամ կաղամբով ապուր և 200 գրամ միրգ:

Այս սննդակարգին հարկավոր է հետևել 10 օր: Այն անչափ արդյունավետ է, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր դիետայի ընթացքում բավարար քանակությամբ ջուր խմել, լինել ֆիզիկապես ակտիվ և պարբերաբար մարզվել:

Այս ընթացքում խորհուրդ է տրվում ընպելիքներից նախապատվությունը տալ մաքուր ջրին: Բացի այդ, հարկ է հիշել, որ անհրաժեշտ է ընթրել երեկոյան ոչ շատ ուշ, իսկ օրվա ընթացքում հարկավոր է խուսափել քաղցի զգացումից: Նման դեպքերում ցանկալի է որևէ միրգ կամ հատապտուղ ուտել կամ մի բաժակ տոմատի հյութ ըմպել, ինչը թույլ կտա ազատվել քաղցի զգացումից և ավելի ուշ չչարաշահել սնունդը:

Նաև հարկավոր է հաշվի առնել, որ դիետայից հետո կրկին նստակյաց կենսակերպ վարելու և բարձր կալորիականությամբ վնասակար սնունդ օգտագործելու դեպքում բոլոր ջանքերն ապարդյուն կլինեն, ուստի արդյունքը պահպանելու համար հարկավոր է անպայման կարգավորել սննդակարգը, խուսափել վնասակար մթերքից և լինել ֆիզիկապես ակտիվ (հնարավորինս շատ քայլել, հաճախ զբոսնել մաքուր օդին, հաճախել լողավազան, կատարել ֆիզիկական վարժություններ և այլն):

Նյութի աղբյուրը՝ fithacker.ru

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ