24 Հունվարի, Ուրբաթ, 2020
KFC

Չեն հավատում, որ աշխարհի իշխանը դատապարտված է

image1

Քո խօսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լուսաւորում է իմ շաւիղները։ Ես վաղ առաւօտեան արթնացայ ու աղաղակեցի եւ իմ յոյսը դրի քո խօսքերի վրայ։ Առաւօտից շուտ բացուեցին աչքերն իմ, որ քո խօսքերն արտասանեմ։ Լսի՛ր իմ ձայնը, Տէ՛ր, ըստ քո ողորմութեան. Տէ՛ր, քո դատաստանով փրկի՛ր ինձ։

Սաղմոս 118

Մարդիկ գոռում են` «կյանքը փոխեք, որպեսզի մենք լավ ապրենք»: Կյանքը շշնջում է. «Ով մարդ, ինքդ փոխվիր և տես, որ կյանքը գեղեցիկ է առաջվա պես, և դու ես ապականել այն»:

Սուրբ Գիրքն ի՞նչ է ասում: 
«Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8):

Հիսուս Քրիստոս նույնն է ասել երեկ, ասում է այսօր և հավիտյան նույնն է ասելու, քանի որ Նրա խոսքը կատարյալ է և այլևս փոփոխության և ձևափոխության կարիք չունի: Աշխարհը նույնն էր երեկ, նույնն է այսօր, բայց նույնը չի լինի հավիտյան, որովհետև Աստված սահմանել է աշխարհին վախճան:

Հիսուս Քրիստոս նույնը ասաց Իր կենդանության օրոք, նույնը ասաց Իր Հարությունից հետո, և ուղարկեց Մխիթարիչը` աշխարհին ապացուցելու համար իր սխալը մեղքի հարցում, արդարության հարցում և դատաստանի հարցում:

Որովհետև չճանաչեցին Հիսուս Քրիստոսին` որպես Փրկիչ, որպես Հորից եկած և Հոր մոտ գնացած և չեն հավատում, որ աշխարհի իշխանը դատապարտված է այլևս: Հովհ.16:7

Ուրեմն եթե փոխվել է պետք, աշխարհի մարդիկ պետք է փոխվեն, քանի որ աշխարհի մարդիկ կամավոր են մեղանչում և ենթարկվում նրան` սատավային, ով դատապարտված է Տիրոջից:

Աշխարհը բաց վերք է և արնահոսում է.
Մենք ունենք հոգևոր խոցեր, ուռուցքներ, ցավեր, վերքեր` բաց ու փակ, հոգևոր քաղցկեղ ունենք բոլորս և ամենավտանգավորը` հոգևոր փորկապություն ունենք, ինչպես նշում են մեր եկեղեցու հայրերը և չենք խոստովանում մեր մեղքերը :

Մեզ պետք է հոգևոր վիրահատություն, հոգևոր ցավազրկում, հոգևոր վիրակապեր, հոգևոր խորհրդատվությունները մեր հիվանդությունների մասին: Երբ մեր հոգևոր ուռուցքները բուժենք, մեր ֆիզիկական հիվանդությունները կընդունենք որպես խայթոցներ` արթուն մնալու համար հոգևոր կյանքում:

Իմաստությամբ լի օր եմ մաղթում բոլորիս Տիրոջ ողորմությամբ, տեսնելու համար մեր հոգևոր հիվանդությունները և բժշկվելու ելքերը:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Հունվարի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ