15 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2018

ԲՀԿ-ի քաղաքապետարանում հայտնվելը անակնկալ էր. ինչը պետք է չկրկնվի

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը համոզված է՝ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,  բայց մինչ այդ պետք է կարևոր մի խնդիր լուծել: 

«Պետք է այս արտահերթ  ընտրությունները ոչ թե անցկացվեն որպես միայն ընտրություն, որը մեզ վերջանականապես ազատում է այդ արտաքին ուժերից, այլ այն պետք է նաև լինի շինարարություն իրականացնող ուժերի համախմբում  և ի հայտ բերում»,-ասաց Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ այդ մարդիկ, ովքեր պաշտպանում են Փաշինյանին հստակ պետք է հասկանան, որ խորհրդարանում պետք է հայտնվի 3 ուժ:

Մանուչարյանը գտնում է, որ  ԲՀԿ-ի ձայներ ստանալը և  քաղաքապետարանում հայտնվելը անակնկալ էր, և նման անակնկալներ չպետք է կրկնվեն նաև խորհրդարանում:

«Հանրապետության ողջ ժողովուրդը պետք է տեղյակ լինի, որ այն ուժերը, որոնք իրականացնում են արտաքին կողմից Հանրապետության ոչնչացման ծրագիրը, պետք է դուրս մնան»,-շեշտեց Մանուչարյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ