27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հավանական է, ԲՀԿ-ն կպաշտպանի գործող նախագահին. “Ժառանգություն”

Հիմա բոլորի ուշադրությունը կենտրոնացած է նախագահական ընտրությունների վրա: Սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին ականատես կլինենք որոշակի գործընթացների՝ կապված այդ ընտրությունների հետ: Նման տեսակետ արտահայտեց “Ժառանգություն” կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

“Այս ընտրությունները շատ կարևոր են լինելու՝ հաշվի առնելով արտաքին քաղաքական իրավիճակը. Հայաստանը շատ կարևոր ընտրություն պետք է իրականացնի”,-շարունակեց նախկին պատգամավորը:

Նախագահական ընտրություններում “Ժառանգության” մասնակցության մասին՝ բանախոսն ասաց, որ եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի, կուսակցությունը կմասնակցի: Մարտիրոսյանի համար լավագույն թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է, և ճիշտ կլիներ, եթե նա մասնակցեր, քանի որ Հովհաննիսյանն ունի Հայաստանին պետք եղած արժեքային համակարգը:

Ընդդիմության միասնական թեկնածուի վերաբերյալ Մարտիրոսյանն ասաց, որ ընդդիմությունը միշտ չէ, որ համախմբվում է, նույնիսկ եթե ընդհանուր շահեր ու նպատակներ ունի: “Իշխանական թեկնածուն, պարզ է,  կլինի Սերժ Սարգսյանը”,-ընդգծեց “Ժառանգության” փոխնախագահը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա նախագահական ընտրություններում նա կարող է նաև իր թեկնածուն ունենալ: Սակայն հավանականություն կա, որ ԲՀԿ-ն կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ