27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ճգնաժամ և առճակատում

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ անցյալ գիշեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետները որոշելու հետ կապված Հայաստանի խորհրդարանի և Նիկոլ Փաշինյանի կառավարության միջև տեղի ունեցած դրամատիկ և հանկարծակի քաղաքական բախումը նոր հրատապության զգացում ստեղծեց:

Նա նկատել է, որ այդ ճգնաժամը հրահրած քայլի արդյունքում արագորեն բաց հակասության վերածվեց․ նախկինում խորհրդարանում իշխող, սակայն ներկայումս դեռևս մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցությունը՝ Բարգավաճ Հայաստանի և Դաշնակցության հետ միասին անցկացրին խորհրդարանը ցրելու և նոր վարչապետի ընտրության ընթացակարգի փոփոխության հետ կապված մի նախագիծ:

«Եթե նախկինում Հայաստանը լուրջ ճգնաժամեր էր ապրել՝ սկսած նախկին նախագահ Տեր-Պետրոսյանի ստիպողաբար հրաժարականից մինչև խորհրդարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը, ապա այժմ պարզ է դառնում, որ ներկայիս հակամարտության՝ ճգնաժամի վերածվելուն զուգընթաց, այն դարձյալ «թեժ շրջափուլում» է»,- ասել է նա:

Tert.am-ի հետ զրույցում Ռիչարդ Կիրակոսյանը վերլուծել է ՀՀ-ում ներքաղաքական վերջին զարգացումները, դրանց արդյունքում առաջացած ճգնաժամն ու ռիսկերը և արել իր եզրակացությունը հետևանքների մասին:

Կիրակոսյանի վերլուծությունը կարող եք կարդալ ստորև․

Ճգնաժամ և առճակատում

Հայաստանի կառավարության համար այս քայլն (նկատի ունի ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի ընդունումը- Tert.am) ասես անակնկալ լիներ, հատկապես եթե նկատի առնենք, որ մայիսին կայացած վարչապետի ընտրություններում թե՛ Բարգավաճ Հայաստանը և թե՛ Դաշնակցությունը ծայրաստիճան կարևորվում էին Փաշինյանի համար:

Սակայն  հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայումս տեղի ունեցող զարգացումները՝ նման քայլն իրականում այդքան էլ անակնկալ չէր: Հանրապետական կուսակցության համար այդ քայլը թե՛փորձ էր` խորհրդարանն իրենց վերահսկողության տակ պահելու համար և թե՛որոշակի քայլ՝ ներկայումս իրենց սպառնացող քաղաքական վախճանը կանխելու ուղղությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու դեպքում:

Առերեսվելով Երևանի ավագանու՝ վերջերս կայացած ընտրություններում Փաշինյանի քաղաքական դաշինքի սահուն հաղթանակի հետ (որը միայն վերահաստատեց և՛ Փաշինյանի, և՛ իր երիտասարդ կառավարության կայուն և հախուռն ժողովրդականությունը և ի ցույց դրեց Հանրապետական-ԲՀԿ-ՀՅԴ կոալիցիան ներկայացնող քաղաքական վերնախավի վախճանը- Ռ․ Կ․), այդ առճակատումը մեծ չափով թուլությունից և պաշտպանողական հուսահատությունից դրդված քայլ էր:

Քաղված դասեր: Նոր քաղաքական իրավիճակ և անխուսափելիորեն կայանալիք ընտրություններ
Շփոթեցնող և բարդ խորհրդարանական այս պայքարում ներկա ճգնաժամը ի հայտ  է բերում առնվազն երկու քաղաքական դաս: Նախ, եթե նախկինում ինչ-որ կասկածներ կային միայն, ապա այժմ ակնհայտ է, որ ներկայիս խորհրդարանը չի արտացոլում նոր քաղաքական իրականությունը, և հետևաբար կա նոր ներկայացուցչական մարմնի կարիք, որը կարող է իրականություն դառնալ միայն ազատ և արդար ընտրությունների միջոցով:

Երկրորդ դասն այն է, որ անհրաժեշտ ընտրությունների դեպքում ներկայիս վարկաբեկված և խորապես ժողավրդականություն չվայելող այս եռյակը՝ Հանրապետականը, ԲՀԿ-ն և Դաշնակցությունը, կպայքարեն խորհրդարանում գոնե նվազագույն շեմը  հաղթահարելու համար: Սակայն ի հեճուկս երկրում առկա նոր քաղաքական իրողությանը՝ իրական և կառուցողական ընդդիմադիր կուսակցության բացակայությունը կորուստ է երկրի համար, իսկ ցանկացած գործող կառավարությանն անհրաժեշտ են կառուցողական մարտահրավերներ և հաշվետվողականություն՝ հանրային քաղաքականության հետ կապված հարցերում:

Ավելին, հաշվի առնելով Փաշինյանի կառավարության անփորձությունն ու դեռ զարգացող քաղաքական հասունությունը՝ միակուսակցական համակարգի գերիշխանության վտանգը բխում է ամբարտավանության հանդեպ հաշվետվողականության անհրաժեշտությունից, ինչը Փաշինյանին անձամբ (որպես խնդիրներ բարձրաձայնող երբեմնի միակ ընդդիմադիր գործչի- Ռ․ Կ․), քաջ հայտնի է, որ իրական գայթակղություն է ցանկացած քաղաքական գործչի համար: 

 

Ի՞նչ է սպասվում սրանից հետո

Պարզ է, որ այս ֆոնին կա որոշ աստիճանի ռիսկ՝ ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին կառավարության համար: Կառավարությունից արդեն դուրս մղված հանրապետականների և նրանց քաղաքական դաշնակիցների համար լեգիտիմության պակասի և խորացող անժողովրդական համբավի պայմաններում, այս ռիսկն արմատավորված է նրանց քաղաքական վախճանի մեջ, ինչի հետևանքով նրանք չեն կարողանում կամ չեն ցանկանում փոխակերպել իրենց կուսակցությունը կամ ռեբրենդինգի ենթարկել իրենց քաղաքականությունը:

Ռիսկերը

Փաշինյանի համար ռիսկը, այնուամենայնիվ, կարող է լինել ավելի լուրջ, քանի որ նրա հաջորդ քայլը կլինի որպես վարչապետ (ժամանակավոր- Ռ․ Կ․)  հրաժարական տալը և ցանկացած «հակառակորդ  թեկնածություն»  երկու շաբաթով արգելափակելը՝ այդ կերպ նպաստելով խորհրդարանի լուծարմանը և նոր արտահերթ ընտրությունների անցկացմանը: Ռիսկը կապված է այն փաստի հետ, որ չկա բավարար հավաստիացում, որ արդեն պարտություն կրած հանրապետականները՝ «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունների պատգամավորների հետ միասին, նախանշված ծրագրին իրականում կհետևեն: Ավելին, Փաշինյանի ծրագիրը տապալելու նպատակով հակառակորդ թեկնածու չառաջադրելու այս սցենարն ընդունելը նրանց համար միայն կարագացնի իրենց քաղաքական վախճանը՝ անհավանական և աննախադեպ ինքնասպանության միջոցով:  

Իսկ նրանց համար երկու փուլով թեկնածուի առաջադրմամբ կրկնակի հանձնվելն ու հպատակվելը ենթադրում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հարկադրված լինել նորից և նորից մոբիլիզացնել իր աջակիցներին՝ ցուցարարներին դուրս բերելով փողոց՝ վերսկսելու կառավարության ողջունած «թավշյա հեղափոխությունը»:

Դրանից բխող հետևանքները նույնպես հեռու են դրական լինելուց: Այս ճգնաժամն իրականում պայքար է լեգիտիմության համար: Կառավարության համար նրա լեգիտիմությունը բխում է «ժողովրդի իշխանությունից», ինչը պայմանավորված է ժողովրդականությամբ և որոշված փողոցային բողոքների ուժով: 

Վարկաբեկված և հեռացող քաղաքական վերնախավի համար լեգիտիմության պակասը կոռուպցիայի և ազատ ընտրությունների բացակայության պատճառով զրկվել է իրական կոչ լինելու հնարավորությունից, և այն հիմնված է ժողովրդավարության իմիտացիայի վրա՝ ժամկետանց և ներկայումս անկարևոր դարձող խորհրդարանը վերահսկելու թույլ ինստիտուցիոնալ հիմքերի պայմաններում:

 Եզրակացություն
Այսպիսով, միակ վերլուծական եզրակացությունն այն է, որ չկա որևէ եզրակացություն․ սա ավելի շատ ոչ թե ստատիկ, այլ դինամիկ գործընթաց է, որտեղ առաջ գնալու հետագա ճանապարհը և արդյունքները դեռ պետք է տեսնել:

Բայցևայնպես արդարացի է ասել, որ հայաստանյան նոր քաղաքական իրականությունն անշրջելի է, և որ նախկին կառավարությունն ու իր կուսակցությունները ավելի ու ավելի շատ են դառնում նախկին՝ երկրի քաղաքական պատմության մեջ ստանձնելով «ծանոթագրության դեր»:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ