24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ստախոսին հայտնաբերելու համար պետք է նայել նրա ոտքերին

Ստախոսին հայտնաբերելու համար պետք է ուշադրություն դարձնել նրա խոսքին, շարժումներին և տեսողական կոնտակտին։ Պարզվում է, սակայն, որ ավելի արտահայտիչ են այն ազդանշանները, որոնք մենք կառավարում ենք անգիտակցաբար, օրինակ՝ ոտքերի դիրքը՝ գրում է Focus-ը։

Մարդկանց մեծ մասը կարծում է, որ ստախոսները արտահայտված շարժուձևեր ունեն, նրանք կարճ պատասխաններ են տալիս և չեն կարողանում նայել զրուցակցի աչքերին։ Հենց դա իմանալով՝ ստախոսները ամեն ինչ հակառակ են անում․ նրանք շարժումները նվազագույնի են հասցնում, երբեմն պահանջվածից երկար են նայում զրուցակցի աչքերին և մանրամասն պատասխաններ են տալիս։

Մնում է ուշադրություն դարձնել ենթագիտակցական շարժումներին։ Օրինակ՝ ստախոսի ոտնաթաթերը ուղղված են լինում այն կողմ, ուր ուզում է գնալ նա, դեպի ելքը։ Քրտնարտադրությունը և զարկերակի բաբախումների հաճախականությունը նույնպես չկառավարվող ազդանշաններ են։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ