26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ծույլ մարդկանց հետաքրքիր առանձնահատկությունը

Կանադացի գիտնականները հայտնաբերել են, որ ծուլությունը ուղեղի աշխատանքի առանձնահատկության արդյունք է՝ գրում է EurekAlert-ը։

Ըստ գիտնականների՝ որոշում ընդունելիս ուղեղի՝ ճակատային մասում գտնվող երկու հատվածների միջև պայքար է սկսվում։ Զբոսանքի կամ վազելու գնալու համար ուղեղին ավելի շատ ջանք է պետք որոշում ընդունելու համար։ Այդ պատճառով էլ մարդիկ հաճախ որոշում են ընդունում հանգստի ավելի պասսիվ տարբերակի օգտին։

Գիտնականները կարծում են, որ ջանքերի նվազեցումը էվոլուցիայի գործընթացում շատ կարևոր է եղել, քանի որ նյութական ռեսուրսների տնտեսումը բարձրացրել է մարդու գոյության հնարավորությունների մակարդակը։ Իսկ այժմ մարդու կյանքի տևողության երկարացման համար անհրաժեշտ է հակառակ գործընթացը՝ ֆիզիկական աշխատանքի խթանումը, ինչը մեծ ջանք ու կամք է պահանջում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ