29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք. Շարմազանով

Без названия (2)

Ո՞ւր ենք գնում մենք` դեպի դիկտատուրա՞, թե՞ դեպի Նիկոլ Փաշինյանի պաշտամունք. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ում համոզմամբ այսօր փաստացի ԱԺ-ն մնացել է միակ քաղաքական մարմինը, որը կարող է քիչ թե շատ հավասարակշռել Փաշինյանի միանձնյա իշխանությունը մեր երկրում:

«Ես դեմ եմ դրան: ՀՀԿ-ն դեռևս ամիսներ առաջ ասել է, որ պատրաստ է քննարկել և՛ Ընտրական օրենսգիրքը, և՛ արտահերթ ընտրությունների հնարավորության հարցը: Բայց քննարկել չի նշանակում, երբ Փաշինյանն ուզի՝ ԱԺ-ն լուծարենք ու իր քիմքին համապատասխան ԱԺ ընտրենք»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը շարունակեց պնդել, որ գործող ԱԺ-ն ընտրվել է օրինական ընտրությունների արդյունքներով: «Այս Ազգային ժողովն ուզի Փաշինյանը, թե չուզի, ուզի հասարակության մի մասը, թե չուզի, ուզեն հանրապետականները, թե չուզեն, ընտրվել է օրինական ընտրությունների արդյունքներով:

Այս ԱԺ-ն լեգալ է, իսկ օրենսդիր մարմինն ընտրվում է ժամկետով և մենք մինչև 2022 թվականն աշխատելու հնարավորություն ունեք»,- նշեց նա:

Նա նշեց, թե իշխանություններն ասում են` իբր ժողովրդի կարծիքն է փոխվել: «Ժողովրդի կարծիքը կարող է վեց ամիսը մեկ փոխվել, ինչ է վեց ամիսը մեկ պետք է ընտրություն անե՞նք»,- հարցրեց պատգամավորը:

Ըստ ԱԺ փոխխոսնակի՝ Հայաստանը շատ ավելի կարևոր հարցեր ունի, քան արտահերթ ընտրությունները, քան թե ինչ քաղաքական օրակարգ կա և որ Հայաստանի թիվ մեկ խնդիրն Արցախի ու Հայաստանի անվտանգությունն է:

«Երեկ էլ մի բան իմացա, որ Ալիևը մի հրաշք անձնավորություն է, մի հատ կիրթ, նորմալ, դրական անձնավորություն: Չգիտեինք: Էն Ալիևը, որ 2016 թվականին պատերազմ է սկսել, այն Ալիևը, որ հայ զինվորին գլխատած ստահակին հերոսացրել է: Օպերատիվ շփումը մի բան է, դրական և պոզիտիվ կիրթ անձնավորություն ասելն` այլ բան»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ