27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պուտինը զրուցել է Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում կարճատև զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց Հայաստան կատարելիք այցի մասին քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա կարճատև զրույց է ունեցել Փաշինյանի հետ, նաև Դոդոնի», -ասել է Պեսկովը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարելիք այցը, Պեսկովն ասել է. «Ոչ, այլ թեմաների շուրջ են խոսել՝ գործառնական, ընթացիկ»:

Հավելենք՝ ավելի վաղ  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք պաշտոնական այցի վերաբերյալ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել էր, որ այցի կազմակերպման հետ հարցեր քննարկվել են, բայց ժամկետներ չեն նշվում: Ուշակովն ասել էր, թե դժվար այդ այցը տեղի ունենա մինչև տարեվերջ, հավանաբար այն տեղի կունենա 2019-ին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ