26 Օգոստոսի, Երկուշաբթի, 2019

Նավթային շահերը վեր կդասվեն եվրոպական արժեքներից այնքան ժամանակ, քանի դեռ կա նավթ. փորձագետ

image_3861

“Ադրբեջանը պետք է իմանա, որ Հայաստանը պաշտպանված է, որից հետո հնարավոր է համակեցություն  Ադրբեջանի հետ”,- կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը` լրագրողների հետ հանդիպմանը խոսելով “Սաֆարովի գործի հետ կապված տարածաշրջանային անվտանգության սպառնալիքները” թեմայի շուրջ:

“Ադրբեջանից  մշտական վտանգ է սպասում Արցախին եւ Հայաստանին, հետեւաբար մեր սահմանները պետք է լավ ամրացված  լինեն: Մեր պետական սահմանը  վերածվել է ռազմաճակատի, իսկ  հայատյացությունը` պետական քաղաքականության` Ադրբեջանում”, -նշեց բանախոսը:

Ըստ նրա` տրամաբանական չէ, որ Սաֆարովի վերադարձից հետո Ադրբեջանը կսկսի պատերազմ:  Պատերազմ սկսելու դեպքում զինված ուժերի հարաբերակցությունը պետք է փոխվի: Մեր բանակում հակահարձակողական բնույթի զորամիավորումներ են առաջացել եւ զորավարժություններ են անցկացվում: Ինչեւէ, փորձագետը լայնամասշտաբ պատերազմ չի կանխատեսում:

Դավիթ Ջամալյանն ընդգծեց մի կարեւոր փաստ, որ Ադրբեջանի հետ քաղաքակրթական անհամատեղելիության հարցը պետք է բարձրացվի ԼՂ բանակցային գործընթացում:

Ինչ վերաբերում է Սաֆարովի գործի հետագա զարգացումներին, ապա բանախոսը նշեց, որ  “նավթային շահերը վեր կդասվեն եվրոպական արժեքներից այնքան ժամանակ, քանի դեռ կա նավթ”:

 

 

Արխիվ

Օգոստոսի 2019
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ