27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Համընդհանուր «բարդակ» /տեսանյութ/

Երեկ Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող հիվանդանոցում ողբերգական դեպք եղավ. թթվածնի բալոնի պայթյունից բուժկենտրոնի աշխատակիցներից մեկը մահացավ, մյուսը վիրավորում ստացավ ու էս ամենը հիվանդանոցի տնօրենի բացարձակ անտեղյակության պայմաններում: 

Թվում էր, թե Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հիմա պիտի լրջորեն զբաղվեր ողբերգական դեպքով ու առողջապահության ոլորտում տիրող համընդհանուր «բարդակը» վերացնելով, բայց բանից պարզվում է դրա փոխարեն մանկական դագաղների բիզնեսի ջատագով նախարարը, ժամանցն է վայելում իր իսկ խոսքով՝ «չմո Հայաստանից» դուրս՝ ամերիկյան ակումբներից մեկում: 

Նոր Facebook-ում տարածվեց մի տեսանյութ, որում Թորոսյան Արսենը ալկոհոլի բաժակը կողքին ԱՄՆ-ում գտնող ակումբներից մեկում Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի ընկերակցությամբ զվարճանում ու ժամանցային խաղ է խաղում: Չափազանցրած չեմ լինի եթե ասեմ, որ Հայաստանի առողջապահության ոլորտը պայթում է, իսկ Արսեն Թորոսյանը «տժժում» է ակումբում:

Խոսքը մի ոլորտ ղեկավարող նախարարի մասին է, որտեղ լրջագույն խնդիրներ կան, ամեն օր մարդիկ են մահանում վատ կառավարման ու ոչ պատշաճ բուժօգնության հետևանքով: Խոսքը մի նախարարի մասին է, որի ոլորտում մակական մահացությունը զգալի աճ է արձանագրել, իսկ ինքը նորմալ է համարում, որ ամեն օր երեխա մահանում է: Սրանք խնդիրներ են, որոնք ոչ միայն լուծում չեն ստանում, այլև ավելի են խորանում: Ստեղված բարձիթողի վիճակի դիմաց վճարողը Հայաստանի քաղաքացինի է, ցավոք, բայց հաճախ այդ գինը մի ամբողջ կյանք է արժենում: 

Կլարա Աբգարյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ