29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2020
KFC

Ցավոք, մենք սպասեցինք երկար և անարդյունք. հոկտեմբերի 7-ից բողոքի ցույցեր կսկսեն

138524-2

Փաստորեն, ՀՀ նոր իշխանությունները, գիտենալով բոլոր իրավական ճանապարհները և ունենալով բոլոր օրինական լծակները, չեն ցանկանում լուծել հետևյալ երկու կարևոր խնդիրները.

  • Արդարացում Շանթ Հարությունյանին, ով քաղբանտարկյալ է ճանաչվել անձամբ երկրի ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, ինչպես նաև մի շարք հայկական և միջազգային իրավապաշտպանների կողմից։
    • Համաներում կալանավորների նկատմամբ։

Արդարացնելով քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին, երկրում հիմք կդրվի արդարադատական հանակարգի ստեղծմանը։

Իրականցնելով համաներում կալանավորների նկատմամբ, երկրում՝ հեղափոխության հռչակած սկզբունքները՝ սերը և հանդուրժողականությունը կտարածվի բոլոր քաղաքացիների վրա։

Եթե տեղի է ունեցել հեղափոխություն, ապա այդ հեղափոխության շունչը պետք է զգան բոլոր ֊ բոլոր մարդիկ։

Հ.Գ. Ցավոք, մենք սպասեցինք երկար և անարդյունք։ Հիմա սկսում ենք նախապատարստվել հոկտեմբերի 7-ից սկսվող խաղաղ և օրինական բողոքի ցույցերին։

Պահանջները հստակ են լինելու։
• Արդարացում քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին։
• Համաներում կալանավորների համար։

Հ.Գ.2 Շանթ Հարությունյանի արդարացման և ազատման գործընթացի բազմաթիվ օրինական ճանապարհների մասին խոսել են շատերը։ Կցանկանամ առանձնացնել Արարատ Զուրաբյանի կողմից վերջերս առաջ քաշած տարբերակը՝ ԱԺ-ի միջոցով, և նա էլ պատրաստ էր սկսել գործընթաց։

Իսկ համաներման կարևորության մասին իմաստ էլ չունի ավել բան գրել։ Պարզապես հետևյալը. Հայաստանում 5 տարի համաներում չի եղել։

Գրում է Շահեն Հարությունյանը իր ֆեյսբուքյան հանրագրում:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2020
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ