26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի չէ՝ ՀՀԿ-ն, Քոչարյանն ինչ կանեն խորհրդարանական ընտրությունների ժամանակ. Ցինկեր

Ես համաձայն չեմ նրա հետ, որ Երևանի ավագանու ընտրությունը գլխավոր փորձն էր խորհրդարանական ընտրություններից առաջ: 

Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց  Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը, ով դիտորդական առաքելություն է անցկացրել ընտրություններին: «Ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ էլ դրանք ընթանան, անգամ այս տարվա վերջին, կլինեն այլ դասավորություններ: 

Կլինեն այլ ցուցակներ ևս: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ իրենք չեն մասնակցի քաղաքային ընտրություններին, կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին: Դեռ պարզ չէ, թե ինչ կանի «Հանրապետական» կուսակցությունը:

Ռեբրենդինգ կանե՞ն, նոր իմիջ կստեղծե՞ն կամ այլ բան կհորինեն: Դեռ պարզ չէ, թե իրեն ինչպես կպահի Քոչարյանը,- ասաց նա: 

Ալեքսանդր Ցինկերը նկատեց, որ իրավիճակը խորհրդարանական ընտրություններում լրիվ այլ կլինի, և վերադասավորումներ կլինեն, ավելի ուժեղ պայքար կլինի: «Այնպես որ, այս ընտրությունները մի հանրաքվե էին՝ պարզելու, մնացե՞լ է հասարակական այն վստահությունը, որ կար ապրիլին»,- ասաց նա: 

Վերջինս նաև կանխազգուշացրեց, որ վարչապետը կորոշի խորհրդարանական ընտրություններն անցկացնել հնարավորինս արագ ժամկետներում, բայց, իհարկե, ոչ նոյեմբերին: «Եթե տեսականորեն նայենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջը, պետք է, որ լինի բարձր խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր ընտրություններն ունեն թեմա, օրակարգ: Կան ընտրություններ, որտեղ անվտանգության խնդիրն է դրված, կան, որ առաջնայինը սոցիալական խնդիրների լուծումն է: 

Լինում է, որ մարդկանց սոցիալական խնդիրների լուծումն է հետաքրքրում, բայց ահաբեկչություն է լինում, և հետաքրքրության ոլորտը փոխվում է: Տա Աստված, որ Հայաստանում  ոչ մի առանձնահատուկ բան չլինի, ամեն ինչ անցնի խաղաղ պայմաններում, սահմանում իրավիճակը չլարվի: Պետք է, որ ռեյտինգը մոտ հինգ տոկոսով ընկնի, բայց եթե 30 տոկոսով ընկնի, արդեն այլ հարց է»,- ասաց նա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ