26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱԳ նախարարն ընդունեց ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին

Սեպտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ-ում շուրջ երկու տասնյակ անդամ երկրների հավատարմագրված դեսպաններին:

Ողջունելով դեսպաններին, ԱԳ նախարարը նշեց, որ այս տարի նշվում է ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակը եւ այս տարիներին Հայաստանն իր ակտիվ մասնակցությունն է բերել կազմակերպության գործունեության հիմքը կազմող բոլոր երեք հարթություններում եւ նպաստել կառույցի արդյունավետության եւ հեղինակության բարձրացմանը:

Նախարար Նալբանդյանը հավելեց, որ առավել քան տասը տարի  գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում:

Դեսպանների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հարեւան երկրների  հետ Հայաստանի հարաբերությունները, միջազգային օրակարգի խնդիրների վերաբերյալ մեր երկրի դիրքորոշումները, տարածաշրջանային հակամարտությունների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:

ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպանների հետ քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ