27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում այսօր պետական մակարդակով հալածվում են նրանք, ովքեր դեմ են ԼԳԲՏ-ին

«Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ  Արման Բոշյանը համոզված է «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության անդամների գրասենյակում տեղի ունեցած խուզարկությունը քաղաքական հետապնդում է:

Հիշեցնենք՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի եւ ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ եւ ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում: 

«Բոլոր այն մարդիկ, ովքեր համաձայն չեն, որ ԼԳԲՏ համայնքը իր դիրքերը հաստատի մեր երկրում և պայքարում են արժեհամակարգի պահպանման համար, այսօր ենթարկվում են քաղաքական ճնշման»,-շեշտեց Բոշյանը:

«Եթե նախկին իշխանությունների օրոք իմ տուն մտնելիս դռան վրա տարբեր տեսակի սպառնալիքներ էի ստանում և չէի բարձրաձայնում դրա մասին, ապա այսօր մեր համախոհների դեմ ուղարկում են պետական մարմիններ, ոստիկանության և հատուկ ծառայության աշխատակիցներ, նպատակ հետապնդելով կասեցնել այն կազմակերպության աշխատանքը, որի տարածած նյութերը ուղղված են այն այլասերված երևույթների դեմ, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում և բացահայտում են այն անձանց, ովքեր ուղղակի կամ անուղղակի հովանավորում են այդ երևույթները»,-ասաց Բոշյանը:

Հարցին ինչո՞ւ հենց հիմա տեղի ունեցավ այս հետախուզումը Բոշյանը պատասխանեց. «Որովհետև Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց քաղաքական մի իրավիճակ, և մենք հաջողացրեցինք վերջապես գտնել համախոհ պատգամավորներ, ովքեր արտահերթ կմտցնեն օրենքի նախագիծ, որը ուղղված է այլասերման քարոզչությունը Հայաստանում արգելելուն»:

Վերջինս փաստում է՝ Հայաստանում 98%-ը դեմ է այլասերումներին, օտար երևույթների և հակաարժեքների տարածմանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ