26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Համացանցի հրապարակումը փրկել է ճանապարհորդի կյանքը

Լիսաբոնում ապրող ամերիկացի Մայքի Լիթքոթը ողջ է մնացել լուրջ վթարից հետո՝ շնորհիվ Facebook-ում օգնության խնդրանքով արված գրառման։

36-ամյա տղամարդը ինդոնեզական Բալի կղզի է մեկնել իր ծանոթ Սթեյսի Էնոյի հետ։ Սկուտերով ուղևորության ժամանակ նա կորցրել է կառավարումը և ուղևորներով սկուտերը հեղեղատն է ընկել։

Ուշքի գալով նա հասկացել է, որ ոչինչ չի տեսնում, դանդաղ ցած է ընկնում և չի կարողանում շարժել ձախ ձեռքը։ Էնոն ձայն է տվել և պարզվել է, որ նա նույնպես անշարժացած է։

Լիթքոթը ձեռքով գտել է հեռախոսը, բացել է Facebook–ը և նշել է, որ վտանգի մեջ է գտնվում։

Համատեղ ուժերով նրա ընկերները կարողացել են գտնել նրանց գտնվելու ճշգրիտ վայրը և տվյալներն ուղարկել են տեղի հյուպատոսություն։ Արդյունքում նրանց հայտնաբերել են փրկարարներն ու հիվանդանոց են ուղարկել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ