27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մտածող մարդիկ ուղղակի չեն ցանկանում քվեարկել Հայկ Մարությանի օգտին

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան հանրագրում նշում է.

«Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված օրեր, ու իմ տպավորությամբ շարքային երևանցին լոյալ վերաբերմունք ունի դրա նկատմամբ: Նախ առ այսօր չկա հստակ պատասխան՝ թե որքանո՞վ էր պահանջված ավագանու արտահերթ ընտրությունները: Քաղաքապետարանի դիմաց փոքրաթիվ մարդկանց մի քանի անբովանդակ ակցիաներ, որոշ լրատվամիջոցներում պատվիրված հրապարակումներ և արտահերթ ընտրություններն ապահովված են: Առնվազն տարօրինակ է: Ի՞նչն է նպատակը. որպեսզի Հայկ Մարությանը դառնա քաղաքապե՞տ. Ի՞նչու հենց նա, չէ, որ իշխանափոխությանը մասնակցել են նաև արժանի ու պատրաստված կադրեր:

Այս հարցն ամենաչպարզաբանվածն է և որևէ տրամաբանական մեկնաբանություն առ այսօր չկա:

Ովքե՞ր են պատրաստ ընտրել Մարությանին. որպես երկար տարիների եթերային կերպար բոլորը նրան լավ ճանաչում են, և իմ տպավորությամբ մտածող մարդիկ ուղղակի չեն ցանկանում քվեարկել նրա օգտին (թեկուզև համակրել են իշխանափոխությանը): Ի՞նչ է պետք անել, որպեսզի վերջինս ընտրվի. Իհարկե Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցություն քարոզարշավին, և ձեռքի հետ էլ հնարավորություն կլինի թեժացնել անկում ապրող էյֆորիան (փռել ասֆալտին, լարել երկրից, պատեպատ տալ և այլն):

Ի՞նչ է փոխվելու Երևանի և երևանցու կյանքում ընտրություններից հետո. էական ոչինչ: Այլ կուսակցություներ ունե՞ն ընտրվելու շանսեր. եթե Վարչապետն ու Նիկոլ Փաշինյանը չխառնվեն, ապա մյուսներն ավելի մեծ շանսեր ունեն հաղթելու քան ՔՊ-ն:Հետևաբար ո՞րն է Նիկոլ Փաշինյանի նպատակը:

Արար 1. Ցույց տալ, թե տեսե՛ք ինչ արդար ու անկաշառ ընտրություններ են անցկացվել Երևանում:

Արար 2. Երևանում ամրապնդել ՔՊ դիրքերն ու տնօրինել Երևանի վարչական ռեսուրսները: Ինչպես նաև համայնքային պաշտոններում տեղավորել նորաթուխ և անփորձ երիտասարդների (կամ ծանոթ-բարեկամների) նոր կազմ:

Արար 3. Հիմքեր ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Հետևաբար այս արտահերթ միջոցառման առաջին արարի նպատակը՝ արդար ընտրությունների իմիտացիան են: Իսկ թե որքանո՞վ են դրանք ազատ, թափանցիկ ու արդար՝ հատուկ անդրադարձ է հարկավոր:

Այնպես, որ այն ինչ արվում է ՙՙհանուն ժողովրդի կամ ժողովրդի կամքով՚՚, դրանից ժողովուրդը դեռևս ոչինչ չի շահում»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ