26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այս ընտրությունները քաղքականացված չեն՝ հիստերիկացված են. Արարատ Զուրաբյան

«Երեւանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանի գնահատմամաբ՝ վերջին օրերի ավագանու ընտրությունների քարոզարշավում  նյարդային մթնոլորտ է տիրում:

Henaran.am-ի հարցին, թե կան կարծիքներ, որ ավագանու այս ընտրությունները ավելի շատ քաղաքականացված են և թեկնածուները ավելի քիչ են անդրադառնում Երևանի խնդիրներին, այդ դեպքում արդյո՞ք ճիշտ չէր լինի քաղաքապետի ուղիղ ընտրություններ անցկացնելը՝ ինչպես որ նախկինում էր արվում, Զուրաբյանը պատասխանեց, որ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանությունները  մշտապես վախեցել են ուղիղ ընտրություններից, քանի որ գիտակցել են, որ դա կլինի մանդատ համար 2-ը և այն կլինի շատ ծանրակշիռ:

«Բայց որ ասում են ընտրությունները քաղաքականցված են, ես ասում եմ՝ ո՛չ, քաղքականացված չեն՝ հիստերիկացված են: Քաղաքականցված լինելը խիստ տարբերվում է հիստերիկացված լինելուց»,-շեշտեց նա:

Վերջինս ընդգծմամբ՝ քաղաքականության գիտակները գիտեն, վիճում են մոտեցումների տարբերություների առումով, բայց երբ մարդիկ իրար նկատմամբ մեղադրանքներ են հնչեցնում տարբեր հարցերի շուրջ դա արդեն այլ հարթություն է, որը հատուկ է չզարգացած ժողովրադավարություն ունեցող երկրներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ