27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայկ Մարությանը օգտվում է Նիկոլ Փաշինյանի լայն հովանոցից

Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» կուսակցության նախընտրական ցուցակի 1-ին համար և քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով՝ ընթացակարգային առումով այս ընտրությունը մեծ առաջընթաց կլինի:

« «Ժառանգությունը» իր թեկնածուներով երբեք չի խորշել անհավասար պայքարից և մենք բազմիցս ենք փաստել այս մասին»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքով՝  իրենք պատրաստակամ են և ակնկալում են, որ հետընտրական ընթացքում «Ժառանգությունը» կհամագործակցի այլ քաղքական ուժերի հետ անկախ այն բանից՝ իրենք կամ այդ ուժերը կանցնեն, թե ոչ:

«Ժառանգությա» նախընտրական ցուցակի երկրորդ հորիզոնականում գտնվող Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ քարոզարշավի մեկնարկը լավն էր, բայց ներքաղաքական գործընթացները շեղեցին քարոզարշավի բուն նպատակը: Մարտիրոսյանը ակնարկեց  Նիկոլ Փաշինյանի ելույթները «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ: 

«Դրական եմ գնահատում քարոզարշավը այն առումով, որ կարծես թե ցեխարձակումներ չկան, թեև սոցցանցերում տեսնում ենք հստակ ուղղորդումներ և ֆեյքերի զանգվածային գրոհներ»,-ասաց Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը  նկատել է՝  այս քարոզարշավում քաղաքական ուժերը հավասար պայմաններում չեն.« Ես չէի ցանկանա, որ Նիկոլ Փաշինյան վաչապետի կարգավիճակը իջներ և հասներ քաղաքապետի թիմի լիդերի կարգավիճակի, որովհետև մենք կողմնակից ենք եղել համակարգային փոփոխությունների: Հայկ Մարությանը օգտվում է Նիկոլ Փաշինյանի լայն հովանոցից»,-շեշտեց նա: 

Առավել մանարամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ