26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Որեւէ գործ հարուցված չէ, որ դատավորին հարցնեն՝ Ձեզ վարչապետը զանգե ՞լ է

ԱԺ Ելք խմբակցությունը դեմ է ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռազրույցի գաղտնալսման առիթով ԱԺ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հանձնաժողովը դառնալու ապարապ հանձնաժողվ, քանի որ դատախազությունում  2 քրեական գործ է հարուցված: Ըստ նրա, հանձնաժողովի ստեղծում արդյունավետ կլներ, եթե հարուցված  քրեկան գործեր չլինեին կամ գործերը կաչճված լինեին: Մարուքայնն առաջարկեց  Հանրապետականին հարցը հանել օրակարգից:

«Երբ ասուոմ էինք պարապ մնալ,  հուով եմ՝ իշխանություների նախատրամադրությունը չէեք հաղորդում »,- ի պատասխան նկատեց Արփինե Հովհաննիսյանը: ԱԺ փոխնախագահը նախ արձանագրեց, որ Քննիչ հանձնաժողովն արդեն ստեղծված է եւ հստակեցրեց՝ հանձնաժողովն աշխատելու է 2 դրվագիով, որոնցով քրեական գործեր չեն հարուցվել: Խոսքը արդարադատության իրականցմանը խոչընդոտելու եւ մարդու իրավունքների պաշտպանվածության մասին է:

«Որեւէ գործ հարուցված չէ, որ դատավորին հարցնեն՝ ձեզ վարչապետը զանգե ՞լ է,  ԱԱԾ պետը զանգե ՞լ է, թե ոչ, հարցազրույց տալիս, լավ է անում, գուցե քննիչ հանձնաժողովին էլ գա՝ ասի,  իսկ դուք ինչի՞ եք իր տեղը որոշել, որ չի գալու , իսկ ինքը ո ՞ր քր գործով է անցնում ՝ արդարադատության մասով գործ չկա»,-շեշտեց  Արփինե Հովհաննիսյանը:

Մյուս դրվածը նրա խոսքով, մարդու իրավունքների պաշտպանվածության խնդիրն է. «Առիթը գաղտնալսումն է, նպատակը՝ մարդու իրավունքների պաշտպանվածությունը երկրում քննարկելը»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ