22 Սեպտեմբերի, Saturday, 2018

Այս պատերազմը նոր է սկսվում. Հրապարակ

artur-vanecyani-ev-sasun-xacha-n132903-1

Շփոթ, հիասթափություն, վախ, կասկածներ, դուխով հայտարարություններ, կիսատ արդարացումներ, թերի եզրահանգումներ․ ահա այն, ինչ կատարվում էր երեկ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի սկանդալային հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո։ Իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները խոսակցությունը տեղափոխեցին «ով է գաղտնալսել» հարթություն՝ մեղադրելով «հակահեղափոխականներին» եւ կոռումպացված հանցագործներին, որոնք իրավապահների դեմ քայլեր են ձեռնարկում։ Իրենք՝ օրվա հերոսները, անմիջապես ասուլիս տվեցին եւ Մարտի 1-ի գաղտնի փաստեր հրապարակեցին՝ ցուցադրելու համար, թե ովքեր կարող էին կազմակերպել այդ գաղտնալսումը, ու շեղելով խոսակցությունը բուն նյութից։

Հակաիշխանական շրջանակներն արագորեն օգտվեցին իրավիճակից եւ սկսեցին մեղադրել Փաշինյանին՝ ռեպրեսիաների, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու, երկրի անվտանգությունը վտանգելու մեջ։ «Սեւերի ու սպիտակների» ճամբարին չպատկանող մտածող մարդիկ էլ անհանգստացան երկրի ճակատագրի համար․ արդյոք նման գաղտնալսումներ իրականացնող անձինք եւ ուժերն ավելի կարեւոր խոսակցություններ չե՞ն գաղտնալսում եւ վաղը-մյուս օրը ինչ-որ քայլեր չունեն պահած Հայաստանի համար։

Արդյոք սրա հետեւում ռուսական հատուկ ծառայությունները չե՞ն կանգնած, որոնք հերթական դեղին քարտն են ցույց տալիս Փաշինյանին։ Արդյոք մենք կանգնած չե՞նք ժողովրդավարական արժեքներից, մեր 30-ամյա պատմության ընթացքում արձանագրած փոքրիկ ձեռքբերումներից նահանջի վտանգի առաջ։ Մի բան պարզ է, որ Փաշինյանի եւ նրա թիմի դեմ հզոր ուժեր են աշխատում, որոնք կարող են անգամ Շվեյցարիայում գաղտնալսել «գաղտնալսողներին» ու մի րոպեում փոթորկել ՀՀ ներքաղաքական դաշտը։ Իսկ ամենավատն այն է, որ այս պատերազմը նոր է սկսվում՝ սպասենք նոր ռաունդների։

 Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ