27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Եթե ավելի լուրջ և խելամիտ աշխատենք, ապա շատ բան կարող ենք ստանալ Թրամփից. Ս. Սարգսյան

«Փաշինյան-Մակրոն հանդիպումը շատ կարևոր է, քանի որ ինչպես գիտենք Ֆրանսիան Մինսկ-ի խմբի համանախագահ պետություն է, և ինչ-որ առումով դարձել է քաղաքական լոկոմոտիվներից մեկը: Կարծում եմ այս հանդիպումը շատ կարևոր է թե՛ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, թե՛ կայանալիք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, և իհարկե առավել կարևոր է, որ  հանդիպման ժամանակ քննարկվի նաև Արցախի խնդրի խաղաղ կարգավորումը»,- «Հենարան» մամուլի ակումբում նման տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի սեպտեմբերի 14-ին սպասվելիք հանդիպմանը:

Սարգսյանի համոզմամբ՝ մեզ համար ոչ պակաս կարևոր է նաև  ԱՄՆ-ի հետ ակտիվ աշխատանքը, ինչը ինքը այսօր ցավոք չի տեսնում:

«Հուսանք՝ մոտ ապագայում կլինի նաև Փաշինյան-Թրամփ հանդիպումը, ինչը լուրջ խթան կարող է հանդիսանալ նաև հայ-ամերիկյան հարաբերությունների համար, հատկապես տնտեսական ոլորտում՝ հաշվի առնելով  բիզնեսմտածելակերպ ունեցող Թրամփին»,-նշեց նա:

Միջազգայնագետը կարծում է, եթե մենք ավելի լուրջ և խելամիտ աշխատենք ապա շատ բան կարող ենք ստանալ Թրամփից քան ստացել ենք ԱՄՆ-ից՝ վերջին մի քանի տարիների ընթացքում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ