27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Լրացավ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության 20-ամյակը

Նախօրեին արտաքին գործերի նախարարությունը եւ ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակը կազմակերպել էին Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 20-ամյակին նվիրված ընդունելություն, որին ներկա էին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ԵԱՀԿ մշտական խորհրդի անդամ 25 դեսպաններ, Երեւանում դիվանագիտական ներկացուցչությունների դեսպաններ, ԱԺ պատգամավորներ, Հայաստանում ԵԱՀԿ-ի եւ միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. “Անկախությունից անմիջապես հետո Հայաստանի առաջին քայլերից էր անդամակցությունը ԵԱՀԿ –ին: Այդ կազմակերպությունը միտված է անվտանգության դաշտ ստեղծել Վանկուվերից Վլադիվոստոկ: Հայաստանը կազմակերպության աշխատանքներին ակտիվ իր մասնակցությամբ նպաստում է միասնական եւ անբաժաման եվրատլանտյան եւ եվրասիական անվտանգության ապահովմանը: Առաջին իսկ օրվանից մենք ակտիվ կերպով մասնակցել ենք տարբեր մակարդակներով բազմաթիվ հանդիպումների եւ հավաքների եւ նպաստել ենք բոլոր հիմնական փաստաթղթերի եւ որոշումների բանակցմանն ու ընդունմանը”:

Առավել քան տասը տարի գործող ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը իր զգալի ներդրումն ունի Հայաստանում պետական կառավարման տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների, քաղաքացիական հասարակության զարգացման, բնապահպանական խնդիրների լուծման գործում: Արդյունավետ համագործակցությունը է հաստատած Հայաստանի կառավարության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի միջեւ:

ԵԱՀԿ-ին անդամակցության քսան տարիների ընթացքում Հայաստանը կայուն առաջընթաց է ապրել, ինչի արդյունքում այժմ ամուր հիմք է դրված մեր երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության համար: Բայց դեռ բավական անելիքներ կան եւ այս գործում մենք կշարունակենք ակնկալել նաեւ ԵԱՀԿ աջակցությունը:ե

Ողջույնի խոսքով հանդես եկան նաեւ Հայաստանում ԵԱՀԿ-ի ներկայացուցիչ Անդրեյ Սորոկինը, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նախագահ Իռլանդիայի դեսպան Էոին Օ՛Լիրին:

Ընդունելության ընթացքում տեղի ունեցավ նաեւ ԵԱՀԿ-ին Հայաստանի անդամակցության քսանամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ