27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բողոքի ցույց` Լոս Անջելեսում /ֆոտո/

ցույց1ցույց2Ամերիկահայ երիտասարդական 5 կազմակերպությունների նախաձեռնությամբ` սեպտեմբերի 6-ին Լոս Անջելեսի հայ համայնքը բողոքի ցույցով հանդես եկավ Հունգարիայի եւ Ադրբեջանի հյուպատոսությունների առջեւ: Ամերիկահայերը Հունգարիայի կառավարությունից պահանջում էին չեղյալ հայտարարել Ռամիլ Սաֆարովի` Ադրբեջանին հանձնելու որոշումը եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից կոպիտ սխալի համար: Ցույցին մասնակցում էին հարյուրավոր ամերիկահայեր` իրենց ձայնը լսելի դարձնելու նաեւ միջազգային հանրությանը` Հունգարիայի քայլը եւ մարդասպանին հերոսացնելու` Ադրբեջանի իշխանության վարքագիծը դատապարտելու պահանջով:

Ամերիկահայ երիտասարդներին էին միացել համայնքային կառույցներ, որոնք հանդես են եկել առանձին հայտարարություններով` ուղղված ԱՄՆ նախագահին, կոնգրեսականներին, միջազգային կառուցներին: Բողոքի ակցիան տեւել է երկու ժամ, որի ընթացքում հայ ցուցարարները տասնյակ պաստառներով եւ վանկարկումներով իրենց բողոքի մանրամասներն են ներկայացրել անցորդներին, երթեկողներին եւ հարակից շենքերում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին: Ցույցի կազմակերպիչ երիտասարդական կառույցները հայտարարել են, որ բողոքի միջոցառումները կլինեն շարունակական, քանի դեռ միջազգային կառույցները համարժեք քայլեր չեն ձեռնարկել` ի պատասխան Հունգարիայի եւ Ադրբեջանի անօրեն քայլերի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ