26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանի վերադարձի տեսանելի, բայց անորոշ գործոնները

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի հավանականությունը կախված է մի շարք գործոններից, որոնք այս պահին տեսանելի են, բայց վերջնականապես հստակ չէ, թե ինպիսին կլինեն

Այս կարծիքին է քաղտեխնոլո Արմեն Բադալյանը: Henaran.am -ի հետ զրույցում  քաղտեխնոլոգը նշեց, որ վարչապետն ու նրա շրջապատը մի  կողմից եւ մյուս կողմից, երկրորդ նախագահն ու նրա շրջապատը փորձում են գործընթացները պարզ հարթության մեջ ներկայացնել, մինչդեռ կան բազմաթիվ գործոններ, որոնք կարող են ազդեցություն թողնել ՀՀ ներքաղաքական զարգացումների վրա:

Առաջիյ գործոնը քաղտեխնոլոգը համարում է հասարակության հետհեղափոխական էյֆորիան, որը գնալով մարելու է: «Հեղափոխական էյֆորիան ավարտվում է, Երեւանում դա կավարտվի ավագանու ընտրություններից հետո: Սա շատ էական  դերակատարում ունի վարչապետի եւ նրա շրջապատի քաղաքական բոնուսային համակարգի վրա: Երեւանի ավագանում ընտրություններին հեղափոխական էյֆորիան վարչապետի ու նրա թեկնածուի համար, անկախ նրանից, թե ով է թեկնածուն, կարող են հաղթանակ ապահովել, բայց հաջորդ տարի ապրիլին հեղափոխական էյֆորիան այլեւս չի լինելու, այդ գործոնը վերանալու է»,-շեշտում է Արմեն Բադալյանը՝ հավելելով, որ այս հանգամանքը անշուշտ , կազդի քաղաքական գործընթացների վրա:

«Մենք գիտենք, որ էյֆորիան վերանալու է, բայց մենք չգիտենք, թե այն որքանով է ազդելու ձայների վրա»,-Henaran.am -ին ասում է Արմեն Բադալյանը:

Քաղտեխնոլոգը մյուս գործոնը համարում է նոր կառավարության արդյունավետությունը. «Այս պահի դրությամբ, ճիշտ է վարչապետի 100 օրը լրացել է եւ  նրանից հաշվետվություն են պահանջում, բայց այսուհանդերձ, նրա վարկանիշը բարձրէ: Հաջոփրդ ապրիլին հաշվետվությունն ավելի խիստ են պահանջելու:Ի վերջո, ասելու են, մեկ տարին անցավ, արդյունքները ցույց տուր: Այստեղ նրա վարկանիշը կախված է կլինի այ հանգամանքից,  թե ինչ արդյունք ցույց կտա՝ լավ, թե վատ»:

Երրորդ գործոնն ըստ քաղտեխնոլոգի արտաքին քաղաքական ուժերն են լինելու, որոնք խորհրդարանական ընտրությունների ժամանակ միանշանակ միջամտելու են գործընթացներին, ի տարբերություն ավագանու ընտրություններին:

«Դուք տեսնում եք այդ միջամտության թույլ  նշույլները՝ 2-րդ նախագահի հարցազրույցները ռուսական ԶԼՄ-ներին, քննադատությունը, ՌԴ նախագահի շնորհավորանքը, որը նաեւ թոփ նյուզ դարձավ «Վեստի» լրատվականով: Սա, իհարկե, պատահական չէ»,-նշում է քաղտեխնոլոգը՝ հավելելով որ ՀՀ քաղաքական դաշտի ու իշխանությունների վրա փորձելու է ներգործություն ունենալ նաեւ Արեւմուտքը: Արմեն Բադալյանի խոսքով, ԵՄ-ը չի ցանկանում տարածաշրջանը թողնել Ռուսաստանին: ԵՄ ցանկանում է ՀՀ եւ Վրաստանը կցել իրեն: Մերկելի այցելությունը տարածաշրջան, այս առումով, Արմեն Բադալյանը պատահական չի համարում:

Մյուս գործոնը , ըստ քաղտեխնոլոգի,  այն է, թե կալանավորված կլինի արդյոք երկրորդ նախագահն այս ընթացքում, թե ոչ:

Արմեն Բադալյանը կարեւորում է անեւ ԲՀԿ-ի դիրքորոշումը՝  ինչպես իրեն կպահի: Հանրապետականի աջակցությունն էլ Ռոբերտ Քոչարյանին քաղտեխնոլոգը միանշանակ չի համարում: «Կուսակցությունն ամբողջովին կաջակցի, թե ՀՀԿ-ի մի մասը՝ ղեկավար եւ միջին օղակները»,-նշում է նա:

Արմեն Բադալյանը կարեւոր գործոն է համարում նաեւ Արցախի հարցը, արդյոք այն չի սրվի :

Երկրորդ նախագահի նկատմամբ հանրության բացասական վերաբերմունքը, եւս, քաղտեխնոլոգը համարում է կարեւոր գործոն, որի վրա հանարվոր է ազդի  հասարակական կարծիք ձեւավորող լրատվական դաշտը:

Սրանք, Արմեն Բադալյանի խոսքով,  այն գործոններն են, որոնք  ազդում են Փաշինյան-Քոչարյան հակադրության վրա:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ