26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արայիկ Հարությունյանից ակնկալում էինք հրապարակային ներողության հայցում

Ինչպես տեղյակ եք, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Երևան քաղաքի դպրոցների տնօրենների հետ, որի ժամանակ Արաբկիրի թիվ 130 դպրոցի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը բարձրացրեց դպրոցներում օտար լեզուների դասավանդման ցածր մակարդակի հարցը, որին հաջորդեց նախարարի, մեղմ ասած, ոչ կոռեկտ պատասխանը:

Որպես համաուսանողական միություն՝ մենք քննադատում ենք այդպիսի վարքագիծը: Մեր խորին համոզմամբ անընդունելի է նախարարի կողմից հանրային քննարկման ընթացքում տեսախցիկների առջև կասկածի տակ դնել հանրակրթական դպրոցի տնօրենի գիտելիքները՝ չունենալով դրա համար ոչ մի հիմնավոր պատճառ, դեռ ավելին, վերջինիս ստիպել ապացուցել անգլերեն լեզվի իր իմացությունը և թարգմանել իր խոսքերը:

Սա անձի պատիվն ու արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունք է, ինչի համար ակնկալում էինք հրապարակային ներողության հայցում: Մինչդեռ դրա փոխարեն նախարարը փորձեց արդարացնել իր վարքագիծը՝ անելով խնդրո առարկայի հետ կապ չունեցող հայտարարություններ:

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ քննադատությունները հասկանալի կլինեին, եթե դա վերաբերեր նախկին նախարարներից որևէ մեկին, մինչդեռ իր դեպքում դա անընդունելի է: Վերջինս խնդրեց ադապտացվել ստեղծված նոր իրավիճակին:

Սակայն ցանկանում ենք ընդգծել, որ ո՛չ ստեղծված նոր իրավիճակը, ո՛չ իրեն 10-15 տարի ճանաչողների շրջանում բարի համբավ ունենալը և ոչ էլ 2 ժամ տևած քննարկումները, անգամ փաստարկները, որ տնօրենները նախկին իշխանությունների համար եղել են ստորադաս ենթականեր, չեն արդարացնում նման վերաբերմունքը տնօրենի հանդեպ: Միևնույն ժամանակ կարևորում ենք զատել տնօրենի անձը և նախկին հնարավոր սխալները այս խնդրից:

Ազատ Ուսանողների ֆորումի խորհուրդը կոչ է անում ավելի չբարդացնել ստեղծված իրավիճակը խնդրի հետ կապ չունեցող փաստարկներով:

 «Ազատ Ուսանողների Ֆորում» ՈւՄ Խորհուրդ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ