26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Զոռով քաղաքապետ չեմ լինելու…”. Հակոբջանյան

 Սիսիանում եւս այս կիրակի թեժ է լինելու: Քաղաքապետի ընտրություններում առաջադրված 3 թեկնածուներից պայքարը ծավալվելու է Սիսիանի քաղաքապետ, ԲՀԿ-ական Աղասի  Հակոբջանյանի եւ ՀՅԴ-ական Տիգրան Պողոսյանը:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ,  Սիսիանի քաղաքապետը  հանդիպելով   թիվ  2 մանկապարտեզի  աշխատակիցներին` հորդորել է իրեն ընտրել, հակառակ դեպքում  բոլոր աշխատողներին կազատի: “Չընտրվեմ էլ, մեկ ա մինչեւ նոյեմբեր ես  եմ լինելու քաղաքապետը”,-զգուշացրել է Հակոբջանյանը:

Henaran.am-ի   հետ  զրույցում,  սակայն, Աղասի  Հակոբջանյանը տեղեկությունը հերթական հերյուրանք համարեց: ’’ Ախր,  ես ձեզ  ինչ  ասեմ…Ես   զոռով  քաղաքապետ  չեմ  լինելու:  Նման  բան  չկա  եւ  չի  կարող  լինել”:

Henaran.am-ը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Սիսիանում , պայմանավորվածությունների արդյունքում, այս անգամ պետք է դաշնակցական քաղաքապետ ընտրվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ