26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունը պետք է թուլացնել. ՌԴ-ն պետք է լինի առաջնային դիրքերում

Թրամփ-Փաշինյան հանդիպումը հնարավոր է, սակայն չեմ կարծում, որ դա հնարավոր է լինելու սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ նկատելով, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանն ամենազբաղվածն է: Նա նկատեց, որ մասնակցում է 190 երկիր, որոնցից յուրաքանչյուրը կարող է ցանկություն ունենալ հանդիպել աշխարհի առաջատար պետության՝ ԱՄՆ-ի ղեկավարի հետ:

«Եթե ոչ այս անգամ, իհարկե, կարծում եմ, որ կարիքը կլինի Փաշինյան-Թրամփ հանդիպման, որտեղ կարևոր քննարկման առարկա կդառնա երկկողմ տնտեսական հարաբերությունների հնարավոր զարգացումը: Թրամփը բիզնեսմեն է, եթե ցանկանում ես նրան հետաքրքրել, ապա, անպայման, պետք է առաջ քաշես տնտեսական շահի գործոնը: Բիզնես շահը կարևոր է, քանի որ մեծ հաշվով ՀՀ-ն ԱՄՆ-ին շատ բան չունի առաջարկելու»,- ասաց նա:
Միջազգայնագետը, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, շեշտեց, թե վերջին ժամանակաշրջանում որոշակի լարվածություն ու անհասկացվածութուն է նկատվում: Ըստ նրա՝ ռուսական կողմն իր մտահոգությունների մասին բազմիցս հայտնել է՝ թե՛ փորձագիտական, թե՛ մամուլի, թե՛ պաշտոնական հայտարարությունների մակարդակով:

«Կարծում եմ, որ ՌԴ-ն, որպես առաջնային պետություն, պետք է լինի առաջնային դիրքերում, ՌԴ-ն ռազմավարական դաշնակից է, որից չենք կարող հրաժարվել ու չենք հրաժարվելու: Այս առումով պետք է հարաբերությունները պահենք բարձր մակարդակի վրա: Նման լարվածություն վերջին 20 տարվա մեջ չեմ տեսել, լարվածությունը պետք է թուլացնել, թեպետ ռուս փորձագետներն այս հարցում չեն օգնում»,- շարունակեց Սարգսյանը:

Վերջինս կարևոր է համարում հասկանալը, թե ինչն է անհանգստացնում ռուս գործընկերներին, որից հետո փոխզիջումային մակարդակով պետք է գալ խնդիրների կարգավորման. «ՌԴ-ն բազմիցս ակնարկել է, որ որոշ կադրային նշանակումներ ՀՀ-ում իրենց համար ընկալելի ու ընդունելի չեն, ու կա անվստահություն: Սա ամենակարևոր կետերից մեկն է, որի ուղղությամբ պետք է ՀՀ իշխանություններն աշխատեն»,- շեշտեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե նման հայտարարությունները միջամտություն չեն ՀՀ սուվերենությանը, Սուրեն Սարգսյանն ասաց, որ ռուսական կողմն էլ հայտարարում է, թե իրենց սուվերեն իրավունքն է ՀՀ-ի համար իրենց զենքի գնի սահմանումը, այդ թվում նաև թանկացումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ