27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում՝ ինչպես են անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին մեծարում ու բարձրացնում

Հեղինակ՝ գեներալ-մայորՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 Մեծ մեռելներին՝ մեռնելուցհետո են սկսում մեծարել, իսկհանճարներին՝ նրանցսպանելուց հետո: Ողբալի ու ցավալի է, երբ ականատես ես լինում, թե ինչպես են խելոքներին ու բանիմացներին չեզոքացնում, հեռացնում ու փոշիացնում, իսկ անդիմագիծ տգետներին ու եսապաշտներին իրենց քծնանքի, շողոքորթության,ստորաքարշության և խամաճիկության շնորհիվ,մեծարում ու բարձրացնում:

Անթաքույց ճշմարտություն էսա, ցավալի իրողություն ևանողոք «ժառանգություն»,այո, ի վերուստ տրվածշարունակական«ժառանգություն», որիկնքահայրը՝ մշտապեսսրբություններից խոսացողՄԻՋԱԿՈւԹՅՈւՆՆ է,խղճմտանքից զուրկ այսճակատագրական ուժը:

Կեցցես դու՛միջակություն,որիդ թագավորությանանդաստաններումբանավաճառ ևիմաստամոլկիսագրագետներն են սոսկթագավորումիսկհանճարները՝ այնտեղմիշտ անճարներիկարգավիճակում են,շնորհալիները՝ապաշնորհների,բանիմացները՝անգետների,ձեռներեցները՝սիմուլյանտների,գեղեցիկները՝ տգեղների,հսկաները՝ գաճաճների,խելամիտները՝բթամիտների

Տիեզերական ոգեղենությունըայս թագավորությունում տեղչունի: Արդարությունը չոքած էայնտեղ, ճշմարտությունը՝սմքած, անկանխատեսելիիրականությունըարհավիրքներով,սպառնալիքներով ուվտանգներով լի… Ոգեղենաշխարհի հինգերորդշարասյունը այսկիսախավարիթագավորությանկամակատարն է, նրավերահասու հանձնառուն, որըգրոհելու համար միշտ կազմու պատրաստ է, խայթելուհամար՝ սողունի պեսհրեշավոր, մատնելու համար՝Հուդայի նման, իսկ թիկունքիցհարվածելու համար՝Բրուտոսից էլ ավելիսարսափելի:

Այս թագավորության բրենդը՝առերևույթ կեղծ ժպիտն է,ինքնագոհ հեգնանքը,ցուցադրականնվիրաբերումը ևայսրոպեական«պատրաստակամությունը»:Անշուշտ, իրականության մեջսարսափելի է, երբտգետները մսաղացի պեսաղում ու խժռում ենգիտուններիներբանճարները գերանդիդարձած՝ հնձում ուտեսադաշտից հեռացնումեն հանճարներին, երբզեռուները ապականում ուպղտորում են առուներին, իսկազգային տականքները«տանիքներ» դառած,կործանում ենընտանիքներին և այսամենից հետո սեփականպիղծ ձեռքերինազատություն տալով՝դափնեպսակներ հյուսումիրենց զոհերի պատվին,կերուխում կազմակերպումնրանց հիշատակին ևփառաբանում ու մեծարումորոգայթազարկ մեծմեռելներին ու հանճարներին:
Ողբամ քեզ երկի՛նք, որնախախնամությամբ մեր տանիքներին հանապազօրյա անձրև ես մաղում, երբեմն տխուր վարձահատուցմամբ:Իսկապես, ցավալի է ու զավեշտալի, երբ կենդանի կերպով ոչնչացնում են շնորհալիներին հետո սկսում նրանց ազգովին մեծարել ևտպավորություն թողնել, թեիբր իրենք կապ չեն ունեցել վերագրվող հանցագործության հետ:Հիրավի, այդպես էր Աբելից մինչև Նոյը, Հայկ-Մելքիսեդեկից մինչև Աբրահամը, սուրբ մարգարեներից միչև Քրիստոսը և Հիսուսից մինչև մեր օրերը: Մի՞թե Քրիստոսը չէր, որ մերժվեց Նազարեթում և վկայեց.«Անտարակույս, ինձ հետևյալ առածը պիտի ասեք,«Բժիշկ, բժշկի՛ր ինքդ քեզ», և ավելացրեց.
– Բայց դուք ինքնե՛րդ էլգիտեք,որ մարգարեն իրծննդավայրում պատիվ չունի» ,Ղուկաս:

Աստված է վկայում այս ճշմարտության մասին, որը յուրաքանչյուր ազգի մոտյուրովի է արտացոլված ևակնհայտորեն՝ յուրովի է արտահայտվում: Միթե այդպես չէ նաև հայերիս մետ: Որի՞ց սկսեմ, Տիգրան Մեծից,Գրիգոր Լուսավորիչից,Վարդան Մամիկոնյանից,Խաչատուր Աբովյանից,Ակսել Բակունցից, Եղիշե Չարենցից, Աղասի Խանջյանից, Պարույր Սևակից, ԱրթուրՄկրտչյանից, Աշոտ Ղուլյանից, Շահեն Մեղրյանից, Մովսես Գորգիսյանից, Նորիկ Դանելյանից՝ այնքա՜ն շատ ուշատ են…

  Ցավալի էերբ խավարի թագավորությունը խժռում է ազգի շնորհալիներինիսկ ժողովուրդը անտարբեր հետևում ու լռում է, թեև այն շարունակվում և էլի շարունակվելու է…
Ու՞ր ես ողջախոհությու՜ն,զարթնի՛ր և արթնություն ուսթափություն բեր մեզ…

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ