27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դատարանը ինչ որոշում էլ կայացնի, հասարակության մի զգալի մասը չի ընդունելու. քաղաքագետ

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր «Հենարան» մամուլի ակումբում անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը և նշեց, որ առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, իսկ, օրինակ՝ ապօրինի հարստացման վերաբերյալ մեղադրանքները հեշտ ապացուցելի են:

Ըստ նրա՝ երբ ասվում է, թե նա անձեռնմխելի է, սխալ է, և միայն իր կարգավիճակից բխող գործունեությունից բացի, մնացած բոլոր հացերում պատասխանատու է, ինչպես բոլոր քաղաքացիները: «Ուղղակի առաջադրված մեղադրանքը դժվար ապացուցելի է, Վճռաբեկը պետք է հարցը քննարկի, Հատուկ քննչական ծառայությունը կարող է շատ այլ մեղադրանքներ առաջադրել, բազմաթիվ հանցագործություններ կան»,-ասաց նա:

Նա նշեց, որ կարևորն այն է, որ դատավարությունը պետք  է լինի արդար և մրցակցային: «Ես վստահ եմ, որ դատարանը ինչ որոշում էլ կայացնի, հասարակության մի զգալի մասը չի ընդունելու»,-ասաց նա: Արա Պապյանը նշեց, որ եթե արդարադատությունը «հեռախոսազանգային» լիներ, ապա Քոչարյանին բաց չէին թողնի: «Սակայն կա նաև նախկին իշխանությունից կախված պատասխանատվություն, կա բարոյական պատասխանտվություն,  բարոյական երախտիք: Միակ ելքն այն է, որ հնարավորինս անաչառ դատաքննություն լինի»,-ասաց նա:

Արա Պապյանն ավելի արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում և կարծում է, որ չպետք է սպասել մինչև գարուն արտահերթ ընտրությունների համար, այլ ֆրանկոֆոնիայի միջոցառումներից հետո՝ հոկտեմբերի քսանին պետք է արվի, ինչի արդյունքում կլինի նոր խորհրդարան, նոր դատական համակարգ: Նա նշեց, որ աշնանը ընտրություններ անցկացնելն ունի անվտանգության, տնտեսական, հոգեբանական պատճառներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ