27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյա՞նն է հրահանգել տապալել Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը

Երեկ պետք է տեղի ունենար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը։ Նա` ըստ տարածված տեղեկատվության, այդ ասուլիսի ընթացքում պատրաստվում էր մի շարք կարևոր հայտարարություններ անել, գրում է politik.am-ը։

 Ռոբերտ Քոչարյանը պետք է խոսեր իր դեմ հարուցված քրեական գործից և պետք է պատասխաներ լրագրողների հարցերին։ Իրապես կարևոր իրադարձություն էր սա և միանշանակ էր, որ Քոչարյանի խոսքերը հանրային լայն քննարկման առարկա էին դառնալու։

Ասուլիսն ի վերջո տեղի չունեցավ, քանի որ մոտ երկու տասնյակ ակտիվիստներ ներխուժեցին մամուլի ասուլիսի սրահ, ավելի շուտ քան նախկին նախագահ Քոչարյանը կհասցներ գալ։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի տապալման գործում մեծ դերակատարում ունեցան Քաղաքացիական պայամանագիր կուսակցության անդամները և համակիրները։

Ասուլիսի տապալման գործում հատկապես ակտիվ էին Արամ Մանուկյանը,  Լևոն Զաքարյանը, Արտուշ Չիբուխչյանը՝ «Իմ քայլը» շարժման մասնակիցներ (այս անձանց մեծ մասը ՔՊ Երևանի ավագանու թեկնածուներ են լինելու), Սփյուռքի նախարարի վարորդ՝ Տիգրան Մազմանյանը․ Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ (Վարդուշ) Հարությունյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին վարորդ Արթուր (Ամիգո) Ղուկասյանը, Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը։

Այս անուններից հետո դժվար է հավատալ, որ ասուլիսի տապալումը իշխանությունների կողմից նախապես ծրագրված ակցիա չի եղել։ Արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ այս ակցիան կարող է հրահանգավորված լինել անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Քոչարյանն իր հայտարարություններով կարող էր խանգարել Փաշինյանի օգոստոսի 17-ին հրավիրված հանրահավաքին, ուստի որոշում է կայացվել ամեն կերպ տապալել ասուլիսը։ Եթե իրականում իշխանությունները որևէ մտավախություն չունեն, ապա ինչու՞ տապալեցին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը, որին  մասնակցում էին գրեթե բոլոր լրատվամիջոցները և որի ժամանակ հնչելու էին Քոչարյանի համար նաև բազմաթիվ անհարմար հարցեր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 
Slaq.am – Լրատվական աղբյուր
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ