27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց. Լիդիանի աշխատակիցները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

«Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են կազմակերպել ՀՀ կառավարության շենքի դիմաց ու հանդիպում են  պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նաև պահանջում են իրավիճակի հստակեցում: 

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակից , կենսաբազմազանության մասնագետ Մխիթար Արշակյանը նշել է, որ հանքի շահագործումը որևէ վտանգ չի պարունակում: 

«Ես 10 տարի առաջ պայքարել եմ հանքի շահագործման դեմ, բայց սկսեցի աշխատել «Լիդիան Արմենիա» ընկերությունում և հասկացա, որ այն շրջակա միջավայրի համար որևէ վտանգ չի ներկայացնում»,- ասել է նա: 

Բնակիչները մինչ այդ երկու նամակ են փոխանցել վարչապետին և այժմ սպասում են պատասխանի: Իրենց խոսքով` չեն հեռանալու Կառավարության շենքի դիմացից, մինչև իրենց պահանջը չբավարարվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Միքայել Նահապետյանը հայտնել է, որ ընկերության աշխատակիցների պահանջը փոխանցել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին:
Հուլիսի 13-ին հայտարարություն են տարածել նաև Ամուլսարի շրջակա համայնքների՝ Գորայքի, Սարավանի, Գնդեվազի, Ջերմուկի բնակիչները՝ դիմելով կառավարությանն ու կոչ անելով վերջ տալ Ամուլսարի ճանապարհների շրջափակմանը և ապահովել արժանապատիվ աշխատելու մեր սահմանադրական իրավունքի վերականգնումը։ 

Հուլիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ամուլսարի ոսկու հանքի հետ կապված հետագա որոշումները պետք է հիմնված լինեն անհերքելի փաստերի վրա: 

Ամուլսարի ոսկու հանք տանող ճանապարհը փակ են պահում բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանք պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը, քանի որ գտնում են, որ դրա շահագործումը վտանգավոր է մարդկանց կյանքի և առողջության համար: «Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, նշել է, որ բոլոր ռիսկերը նվազագույնի են հասցվել: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով ընկերությունն օրական 500 հազար դոլարի վնաս է կրում: Շրջակա համայնքների 500 աշխատողները զրկվում են ապրուստի հիմնական միջոցից, և կրքերը բորբոքվում են: Ընկերությունը դիմել է կառավարություն և բոլոր պատկան մարմիններին և սպասում է կոնկրետ գործողությունների:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ