27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը կմնա անազատության մեջ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նա որպես միջնորդությունը մերժելու հիմք նշեց այն, որ դատաքննության ընթացքում նոր ի հայտ եկած հանգամանքները հաշվի առնելով՝ հնարավոր է ազատության մեջ Պավլիկ Մանուկյանը ազդեցություն գործի այդ անձանց վրա:

Նշենք, որ մեղադրանքի կողմն առարկել էր խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը:

Դատական նիստը հետաձգվեց, քանի որ տուժողները չէին ներկայացել դատարան:

Նշենք, որ Մեսրոպ Մակյանի վարույթում քննվում են ամբաստանյալներ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Արեգ Կյուրեղյանի, Գագիկ Եղիազարյանի, Մխիթար Ավետիսյանի, Էդվարդ Ներսիսյանի, Սեդրակ Նազարյանի, Սմբատ Բարսեղյանի, Արմեն Բիլյանի վերաբերյալ գործը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ