26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նա պարզապես լքել է քննչական գործողության սենյակը. ՀՔԾ պետ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ նրա պաշտպանների բողոքը պետք է մերժվի, սա ելնում է գործի շահերից: Այս մասին Հանրային հեռուստատեսության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ ասել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Նա կարծում է, որ ՀՀ երկրորդ նախագահը, ազատության մեջ գտնվելով, կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ հաշվի առնելով պաշտոնական դիրքը, սոցիալական կապերը:

«Բայց քրեական գործի վարույթն ինչ-որ ստատիկ վիճակ չէ, պրոցես է, որոշակի պրոցեսներ են իրականանում, ամեն պահին հավաքվում են ապացույցներ, մեծ քննչական խումբ է աշխատում: Անձը մի ժամ առաջ կարող է լինել վկա, մեկ ժամ հետո, ապացույցների հիման վրա, գանք համոզման, որ առկա է համակցությունը, որ կարող է հիմք հանդիսանալ անձին մեղադրելու համար»,- ասել է նա:

ՀՔԾ պետը հայտնել է, որ Ռոբերտ Քոչարյանը, որպես մեղադրյալ, հրաժարվել է ցուցմունք տալ, չի մասնակցել քննչական գործողությունների:

«Քոչարյանը որպես մեղադրյալ հրաժարվել է ցուցմունք տալուց, նաեւ չի ցանկացել մասնակցել քննչական գործողության, նա պարզապես չի ցանկացել եւ լքել է քննչական գործողության սենյակը եւ, իմ կարծիքով, դա հարիր չէր նրան, եւ որեւէ կերպ ցուցմունք չտալը չի կարող մեկնաբանվել ի վնաս մեղադրյալի, սակայն այն հայտարությունները, որն արեց Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո, չեն համապաստախանում այն գործողություններին, որը նա հիմա դրսեւորում է»,-ասել է ՀՔԾ պետը:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությանը. Սասուն Խաչատրյանի խոսքով՝ չի կարող լինել բացարձակ անձեռնմխելիություն:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին ՀՔԾ էր ներկայացել Մարտի 1-ի գործով հարցաքննության: Ավելի ուշ ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել: Հուլիսի 27-ին Ռոբերտ Քոչարյանը 2 ամսով կալանավորվել էր:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ