22 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2018

Հայրենիքը բոլորինս է. Հերիք է բաժանվենք Հանրապետականի և Նիկոլականի. բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի և ԱԺՄ-ականի. Է. Շարմազանով

sharmazanov-634x445

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ վերջին զարգացումները, և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի ԱԳՆ-ների հրապարակային հայտարարություններն ու փոքրիկ փոխհրաձգությունը, ինչպես նաև  ՀՀ-ի և ՀԱՊԿ-ի հարաբերությունները ակնհայտ են դարձնում, որ հայ-ռուսական հարաբերությունները լավագույն ժամանակաշրջան չեն ապրում:

«Մենք Ռուսաստանի հետ դաշնակից ենք նախ և առաջ մեր պետական շահի սպասարկման անհրաժեշտությունից ելնելով: Այսօր ավելի քան երբևէ պետք է զգոն լինել և գիտակցել, որ ՕԴԿԲ-ն մեզ համար այլընտրանք չունի: Ո՛չ ՆԱՏՕ-ն և ո՛չ որևէ այլ ձևաչափ, չեն կարող արդյունավետ փոխարինել ՕԴԿԲ-ին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահը:

Մարտահրավերների մասին խոսելով, Շարմազանովն ընդգծեց. «Անվտանգությունն ու Արցախի խնդրի հայանպաստ լուծումը. սա է մեր գլխավոր մարտահրավերը: Ինչպես կասեր Ջոն Քեննեդին, եթե ներքաղաքական սխալների պատճառով մենք պարտվում ենք ընտրությունները, ապա արտաքին քաղաքական սխալները պետությանը կարող են տանել դեպի անդունդ»:

Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ ժամանակն է գիտակցել՝ որն է ամենաառաջնայինը: «ՀՀ-ի համար ամենաառաջնայինը արտաքին անվտանգության մարտահրավերն է, իսկ սպառնալիքը՝ Թուրքիան ու Ադրբեջանը: Հերիք է մենք մեր մեջ ներքին թշնամի փնտրենք:  Հերիք է բաժանվենք բոլշևիկի և դաշնակցականի, ՀՀՇ-ի, ԱԺՄ-ականի, Հանրապետականի, Նիկոլականի: Հերի՛ք է: Հայրենիքը բոլորինս է: Ամեն ինչ թողեք պատմությանը. Նա բոլորիս մեր տեղը կհատկացնի, եթե իհարկե հիշի»,-իր խոսքի վերջում ասաց նա:

Արխիվ

Հոկտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ